#DELL
Dell–ն առաջիկա 5 տարում Չինաստանում 125 մլրդ դոլարի ներդրում կկատարի
Ամերիկյան Dell ընկերությունը` աշխարհում համակարգիչների ամենախոշոր արտադրողներից մեկը, մտադիր է առաջիկա հինգ տարիների ընթացքում Չինաստանի շուկայում 125 միլիարդ դոլարի ներդրում կատարել, Ռոյթերս գործակալությունը մեջբերում է ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Դելի խոսքը։Dell–ն ընդլայնում է Big Data ծառայությունների պորտֆելը
Dell ընկերությունը ձեռք է բերել Big Data տեխնոլոգիան զարգացնող StatSoft ընկերությունը։ Dell Software տեղեկատվական կառավարման գլխավոր տնօրեն Մեթ Ուոլքենը հայտարարել է, որ դա թույլ կտա ընկերությանն ընդլայնել այդ բնագավառի մատուցվող ծառայությունները դրանց աճող պահանջարկի պայմաններում։Dell–ը հաստատել է ազատումների վերաբերյալ տեղեկությունը
Այս շաբաթ Dell–ը հաստատել է կրճատումների մասին տեղեկությունը, որի մասին լուրերը ցանցում սկսել էին պտտվել տարեսկզբին։ Ընկերությունը հայտարարել է, որ որոշ աշխատակիցների ազատելու է աշխատանքից, սակայն Dell–ի ներկայացուցիչների խոսքով` ազատվածների թիվը մեծ չի լինի, հաղորդում է vestifinance.ru–ն։Dell–ը չի ցանկանում, որ ընկերությունն ընկալվի որպես «երկաթ» արտադրող
Dell Solutions մոսկովյան համաժողովում երեկ Dell Software ստորաբաժանման նախագահ Ջոն Սվենսոնը հայտարարել է, որ կորպորացիան ռուսական շուկա է մտնում ծրագրային ապահովման լայն շրջանակով, որպեսզի IT ենթակառուցվածք ստեղծի, հայտնում է РБК–ն։
16.08.2013, 15:49