USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Բրազիլիան Facebook–ի դեմ հայց կներկայացնի 1909թ.–ի մերկ լուսանկարի համար

20.04.2015, 12:21
Բրազիլիայի մշակույթի նախարարությունը որոշել է դատական հայց ներկայացնել Facebook–ի դեմ։ Ինչպես հաղորդում է O Globo թերթը, պատճառն այն է, որ սոցցանցը որոշել է արգելափակել կրծքաբաց հնդկուհու լուսանկարը, որը լուսանկարվել է 1909թ.–ին, գրում է Лента.ру–ն։
Բրազիլիան Facebook–ի դեմ հայց կներկայացնի 1909թ.–ի մերկ լուսանկարի համար
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Բրազիլիայի մշակույթի նախարարությունը որոշել է դատական հայց ներկայացնել Facebook–ի դեմ։ Ինչպես հաղորդում է O Globo թերթը, պատճառն այն է, որ սոցցանցը որոշել է արգելափակել կրծքաբաց հնդկուհու լուսանկարը, որը լուսանկարվել է 1909թ.–ին, գրում է Лента.ру–ն։

Պոտենցիալ հայցվորների կարծիքով` Facebook–ը համացանցում գրաքննություն է իրականացնում և խախտում է աշխարհի պետությունների` ազգային ինքնորոշման իրավունքները։ Բացի այդ, սոցցանցի գործողությունները հակասում են Բրազիլիայի Սահմանադրությանն ու ՅՈւՆԵՍԿՕ–ի` համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիային։

Բրազիլիայի մշակույթի նախարարությունը այմորես (Aimores) ազգի ներկայացուցիչների լուսանկարը տեղադրել է ապրիլի 15–ի հրապարակման մեջ, որը նվիրված է Brasiliana Fotográfica լուսանկարների պորտալի բացմանը։ Այն գործարկել են Ազգային գրադարանային հիմնադրամն ու Մորեյրա Սալեսի ինստիտուտը։ Հաջորդ օրը Facebook–ը ջնջել է լուսանկարը, իսկ ավելի ուշ հրաժարվել է փոխել իր որոշումը` հղում անելով սոցցանցի ներքին կանոններին։

Բրազիլիայի մշակույթի նախարար Ժուկա Ֆերեյրայի խոսքով (Juca Ferreira)` Facebook–ի գործողությունները կարելի է որակել որպես «հարձակում` ուղղված մեր ինքնիշխանությանն ու օրենսդրությանը»։ Ինչպես նշել է Ֆերեյրան` այս որոշումը «անարգանքի նշան է երկրի մշակութային բազմազանության և Բրազիլիայի արմատական բնակչության նկատմամբ»։

Այս տարվա մարտին Facebook–ը որոշ փոփոխություններ էր կատարել իր այն կանոններում, որոնք սահմանում են, թե ինչ չի կարելի հրապարակել սոցցանցում։ Թարմացված բաժինը հասանելի է կայքում։ Որոշվել է այսուհետ արգելափակել թշնամանքին և ահաբեկչությանը վերաբերող նյութերը, ինչպես նաև` արգելել մերկ մարմնի նկարների հրապարակումը։ –0–