USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

«ԱրմենՏելը» ավելի քան երեք անգամ իջեցնում է դեպի Ռուսաստանի Դաշնություն ելքային զանգի սակագինը

16.07.2013, 17:07
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Հայերի աշխարհ» ծառայության շրջանակում Beeline ֆիքսված ցանցից դեպի Ռուսաստանի Դաշնություն ելքային զանգի սակագնի իջեցման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«ԱրմենՏելը» ավելի քան երեք անգամ իջեցնում է դեպի Ռուսաստանի Դաշնություն ելքային զանգի սակագինը

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Հայերի աշխարհ» ծառայության շրջանակում Beeline ֆիքսված ցանցից դեպի Ռուսաստանի Դաշնություն ելքային զանգի սակագնի իջեցման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հայաստանի Beeline ֆիքսված ցանցի բաժանորդները կարող են զանգահարել դեպի Ռուսաստանի Դաշնության ֆիքսված ցանցեր րոպեն 16 դրամ սակագնով, նախկին 50 դրամի փոխարեն:

Ըստ «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի` «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է սակագների վերանայման և պարզեցման գործընթացը ընկերության բիզնեսի բոլոր ուղղություններով:

«Մենք ձգտում ենք, որ մեր սակագները լինեն պարզ, հասկանալի և մատչելի մեր հաճախորդների լայն շրջանակների համար: Մեր սակագնային քաղաքականության նոր սոցիալական մոտեցումը հնարավորություն է տալիս առաջարկել մեր բաժանորդներին շփման համար մատչելի գներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս»,– ասել է նա։

Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ` «Հայերի աշխարհ» ծառայությունը հնարավորություն է տալիս լավագույն գնով իրականացնել միջազգային զանգեր: Ծառայությունից կարելի է օգտվել հավաքելով *88* 00 [երկրի կոդը] [բնակավայրի կոդը] այնուհետև հեռախոսահամարը:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։ -0- -