USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

ԻՏՁՄ–ն առաջարկում է ինժեներական լաբորատորիաներ ստեղծել հանրակրթական համակարգում

14.11.2014, 14:19
Ուրբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում անցկացված խորհրդակցության ընթացքում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ներկայացրել է իր մշակած ծրագրի նախագիծը, որով առաջարկվում է ինժեներական լաբորատորիաներ ստեղծել հանրակրթական համակարգում՝ մասնագետների պատրաստման զանգվածային ծրագիր ներդնելով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
ԻՏՁՄ–ն առաջարկում է ինժեներական լաբորատորիաներ ստեղծել հանրակրթական համակարգում
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում անցկացված խորհրդակցության ընթացքում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ներկայացրել է իր մշակած ծրագրի նախագիծը, որով առաջարկվում է ինժեներական լաբորատորիաներ ստեղծել հանրակրթական համակարգում՝ մասնագետների պատրաստման զանգվածային ծրագիր ներդնելով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ծրագրի հեղինակներն առաջարկում են այն սկսել մարզերից՝ ՏՏ ոլորտի ընկերությունների հետ համագործակցության շրջանակում ձևավորելով ենթակառուցվածքների հաջորդական շղթա:

Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի ոլորտի՝ որակյալ կադրերով համալրմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության սերտացմանը և գիտություն-արտադրություն կապի արդյունավետ ապահովմանը:

Կառավարության ղեկավարը ողջունել է ներկայացված գաղափարը և հանձնարարել առաջարկվող ծրագիրը քննարկել պատկան գերատեսչությունների հետ:

Վարչապետը նշել է, որ ՏՏ բնագավառը ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններից է, և հաշվի առնելով զարգացման մեծ ներուժի առկայությունը, գործադիրը պատրաստ է աջակցել ոլորտի առաջընթացին և ծրագրերի իրականացմանը: -0-