USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Apple–ը ստացել է սեփական սոցցանցի պատենտը

11.05.2015, 12:59
Apple–ը սոցիալական ցանցի պատենտ է ստացել, որի նպատակն է համախմբել մարդկանց` ըստ նրանց կենսակերպի։ Դիմումը գրանցել է ԱՄՆ–ի պատենտների և ապրանքանիշների գրանցման բյուրոն, հայտնում է Лента.ру–ն։
Apple–ը ստացել է սեփական սոցցանցի պատենտը
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Apple–ը սոցիալական ցանցի պատենտ է ստացել, որի նպատակն է համախմբել մարդկանց` ըստ նրանց կենսակերպի։ Դիմումը գրանցել է ԱՄՆ–ի պատենտների և ապրանքանիշների գրանցման բյուրոն, հայտնում է Лента.ру–ն։

Պատենտը կոչվում է «Կենսակերպի վրա հիմնված սոցիալական խմբեր» (Lifestyle-Based Social Groups), որի դիմումը ներկայացվել էր դեռևս 2013թ.–ի նոյեմբերին։
 
Համակարգը կգործի հետևյալ կերպ. օգտատիրոջ սարքը կհավաքի նրա կենսակերպի և ակտիվության մասին տվյալները։ Այդ տեղեկատվության հիման վրա սոցցանցը կառաջարկի օգտատիրոջը ստեղծել կամ դառնալ սոցիալական խմբի անդամ, որը հիմնված է նրա սովորությունների վրա։ Այսպիսով, «Սոցիալական խմբերը» կօգնեն գտնել նույն կենսակերպն ունեցող մարդկանց և ստեղծել որոշակի մասնագիտացված սոցցանց, որի անդամները հետագայում կկարողանան հաղորդակցվել կամ հանդիպումներ կազմակերպել։  

Խմբերը հնարավոր կլինի ստեղծել առանց օգտատիրոջ հայցի` անանուն հիմքով։ Բացի այդ, հավաքված տվյալները «կօգնեն» սարքին նախօրոք կանխորոշել անհրաժեշտ խնդիրն ու առաջարկել լրացուցիչ գործառույթներ, որոնք հիմնված են օգտատիրոջ ակտիվության և նրա գտնվելու վայրի վրա։

Որպես օրինակ ներկայացվում է հետևյալ իրավիճակը. օգտատիրոջ սարքը կարող է որոշել, որ աշխատանքային օրերին ժամը 5–ին մարդը որոշակի վայր է այցելում։ Տարբեր հավելվածների միջոցով նա կարող է որոշել, որ նա, օրինակ, հաճախում է մարզասրահ։ Սարքը օգտատիրոջը կարող է առաջարկել տեղեկատվություն մարզումների մասին կամ ստեղծել այս թեմայով մասնագիտացված խումբ։ –0–