USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Android-պլանշետների վաճառքն առաջին անգամ գերազանցել է Apple սարքերի վաճառքը

03.03.2014, 19:23
Android օպերացիոն համակարգի պլանշետները 2013 թվականի արդյունքներով զբաղեցրել են համաշխարհային շուկայի 61.9 տոկոսը` դրանց վաճառքները ավելի քան կրկնակի աճել են` 2012 թվականի 53.3 միլիոն հատից մինչև 120.9 միլիոն հատ 2013 թվականին, գրում է digit.ru–ն` հղում անելով Gartner վերլուծական ընկերության հաշվետվությանը։
Android-պլանշետների վաճառքն առաջին անգամ գերազանցել է Apple սարքերի վաճառքը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Android օպերացիոն համակարգի պլանշետները 2013 թվականի արդյունքներով զբաղեցրել են համաշխարհային շուկայի 61.9 տոկոսը` դրանց վաճառքները ավելի քան կրկնակի աճել են` 2012 թվականի 53.3 միլիոն հատից մինչև 120.9 միլիոն հատ 2013 թվականին, գրում է digit.ru–ն` հղում անելով Gartner վերլուծական ընկերության հաշվետվությանը։

Պլանշետների ընդհանուր վաճառքները 2013 թվականին 2012 թվականի համեմատ ավելացել են 68 տոկոսով և կազմել են 195.4 միլիոն սարք։ Apple ընկերության պլանշետների բաժնեմասը հաշվետու ժամանակահատվածում նվազել է մինչև 36 տոկոս մեկ տարի առաջ գրանցված 52.8 տոկոսից, թեև դրանց վաճառքները, միաժամանակ, աճել են 61.5 միլիոնից մինչև 70.4 միլիոն սարք։ Տաևվա արդյունքներով, զգալի աճ են ցուցադրել Microsoft Windows օպերացիոն համակարգերով աշխատող պլանշետները, որոնց վաճառքները 2012 թվականի 1.1 միլիոն հատից աճել են մինչև 4 միլիոն հատ 2013 թվականին, իսկ դրանց բաժնեմասը շուկայում ավելացել է 1 տոկոսից մինչև 2 տոկոս։ -0-