Adobe–ի ֆինանսական կանխատեսման հետևանքով ընկերության բաժնետոմսերը նվազել են
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Adobe ընկերությունը, որը զբաղվում է գրաֆիկական ծրագրային ապահովմամբ, հրապարակել է տարեկան եկամուտների կանխատեսումը։ Այն Wall-Street–ի վերլուծաբանների սպասումներից ավելի ցածր է, ինչի հետևանքով նվազել են ընկերության բաժնետոմսերի գները, գրում է Vestifinance.ru–ն։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2016 ֆինանսական տարվա արդյունքում, որը կավարտվի 2015 թ.–ի նոյեմբերին, Adobe–ը բաժնետոմսի դիմաց 2,7 դոլարի չափով շահույթի հույս ունի` 5,7 մլրդ դոլարի հասույթի դեպքում։ Thomson Reuters–ի կողմից հարցված վերլուծաբաններն ակնկալում են բաժնետոմսի դիմաց, համապատասխանաբար, 3,19 և 5,93 դոլար։
Կանխատեսման հրապարակումից հետո Adobe–ի արժեթղթերը երեքշաբթի` հոկտեմբերի 6–ին, երկարացված բորսայական նստաշրջանի ժամանակ էժանացել են 8,8 տոկոսով` հասնելով 77,65 տոկոսի։ Վերջին 12 ամսվա ընթացքում NASDAQ հարթակում վերջին առուվաճառքի դադարեցման պահին ընկերության բաժնետոմսերի գինն ավելացել է 26 տոկոսով։
2015–2018 թթ.–ի ընթացքում Adobe–ը կանխատեսում է իր հասույթի ավելացում միջինը 20 տոկոսով, իսկ շահույթինը` 30 տոկոսով։ –0–