AC&M: Բջջային կապի բաժանորդների թիվը Ռուսաստանում 2013թ.–ի 4–րդ եռամսյակում ավելացել է 1.4% –ով` մինչև 242,79 մլն
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանում բջջային կապի բաժանորդների թիվը 2013 թվականի 4–րդ եռամսյակում նախորդ տարվա 3–րդ եռամսյակի համեմատ ավելացել է 1.4 տոկոսով և կազմել է 242 մլն 790 հազար (SIM-քարտերի թիվը)։ Այսպիսի տվյալներ է ներկայացնում Advanced Сommunications & Media (AC&M) գործակալությունը, գրում է РБК–ն։
Ռուսաստանում բջջային կապի ներթափանցման մակարդակը 2013 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ, նախորդ տարվա սեպտեմբերի վերջի համեմատ, կազմել է 170 տոկոս 167.7 տոկոսի դիմաց։
Մոսկվայում բաժանորդների թիվը 2013 թվականի 4–րդ եռամսյակում աճել է 1.5 տոկոսով` մինչև 40 մլն 293 հազար 257 SIM-քարտ։ Սանկտ–Պետերբուրգում բաժանորդների թիվն ավելացել է 1.71 տոկոսով` մինչև 13 մլն 953 հազար 465 SIM-քարտ։ ՌԴ մարզերում օգտագործողների թիվն ավելացել է 1.3 տոկոսով և կազմել է 188 մլն 543 հազար 278 SIM-քարտ։
Բջջային կապի ներթափանցումը Մոսկվայում 2013 թվականի սեպտեմբերի վերջին կազմել է 216.6 տոկոս 2013 թվականի երրորդ եռամսյակի վերջի 213.4 տոկոսի դիմաց, Սանկտ–Պետերբուրգում` 211.5 տոկոս` 208 տոկոսի դիմաց, ՌԴ մարզերում` 160.2 տոկոս` 158.2 տոկոսի դիմաց։ -0-