USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ռոստելեկոմը հնարավորություն է ընձեռել հայ լրագրողներին ծանոթանալ Huawei կողմից առաջարկվող 5G տեխնոլոգիային

11.11.2015, 14:26
Huawei ընկերությունը «Տեխնոլոգիաներ կյանքի համար-Ինտերնետ լույսի արագությամբ» միջազգային մրցույթի հաղթողներին է ներկայացրել 5G տեխնոլոգիան:
Ռոստելեկոմը հնարավորություն է ընձեռել հայ լրագրողներին ծանոթանալ Huawei կողմից առաջարկվող 5G տեխնոլոգիային

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Huawei ընկերությունը «Տեխնոլոգիաներ կյանքի համար-Ինտերնետ լույսի արագությամբ» միջազգային մրցույթի հաղթողներին է ներկայացրել 5G տեխնոլոգիան, հաղորդում է «Ռոստելեկոմ» ընկերության մամուլի ծառայությունը։

«Տեխնոլոգիաներ կյանքի համար-Ինտերնետ լույսի արագությամբ» խորագիրը կրող լրագրողների միջազգային մրցույթի հաղթողները 2015 թ.–ի հոկտեմբերի վերջին այցելել են Չինաստան։

Պրեսս-տուրի ժամանակ լրագրողներն այցելել են Huawei ընկերության գլխավոր գրասենյակ Շենչժեն քաղաքում, եղել հեռահաղորդակցման ոլորտի սարքավորումներ արտադրող ընկերության գործարանում, ծանոթացել Huawei առաջադեմ տեխնոլոգիաներին։

«ՏՏ ոլորտը լուսաբանող լրագրողի համար, շատ կարևոր է տեսնել այն, ինչի մասին նա գրում է։ Անասելի հետաքրքիր էր ծանոթանալ Huawei արտադրական պրոցեսին և տեխնոլոգիաներին։ Ինձ համար՝ որպես լրագրող, շատ կարևոր էր տեսնել Huawei ընկերության կուտակած փորձն այս ոլորտում», – նշել է Արմենիա ԹԻՎԻ-ի հեռուստալրագրող Հայկուհի Ասատրյանը, ով մրցույթում հաղթող է ճնչվել «Ռադիո և Հեռուստատեսություն» անվանակարգում։

Նրա խոսքով` առավել կարևոր էր իմանալ, թե ինչ է սպասվում մեզ ապագայում, մասնավորապես ծանոթանալ 5G տեխնոլոգիային։

 «Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ստացա լինել «2020»-ում նման հետաքրքիր գործընկերոջ հետ, լինել իրադարձությունների կենտրոնում, իմանալ և տեսնել զարգացումները, ընդլայնել ՏՏ ոլորտի վերաբերյալ գիտելիքները», – նշել է Ասատրյանը։

Լրագրողների և բլոգերների հետ հանդիպեցին ընկերության կորպորատիվ հաղորդակցման գծով փոխտնօրեն Գլեն Սքլոսը և տեխնիկական տնօրեն, Պեկինի ավիացիայի և տիեզերագնացության համալսարանի պրոֆեսոր Վան Ցզիկույը։ Չինաստանի մասին տպավորություններն առավել ամբողջացան Հոնկոնգ այցելությամբ։

«Տեխնոլոգիաներ կյանքի համար» IV ամենամյա մրցույթն անցկացվում է լրագրողների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների, տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ և որակյալ լուսաբանման նկատմամբ ԶԼՄ-ների և բլոգերների ուշադրությունը հրավիրելու նպատակով: Ամեն տարի ավելի քան 500 ԶԼՄ ներկայացուցիչներ Ռուսաստանից և արդեն իսկ Հայաստանից մասնակցում են մրցույթին։

2015թ.–ին մրցույթն անցկացվում էր Ռոստելեկեմի կողմից Huawei ընկերության հետ համատեղ` տարածաշրջանային առաջատար ԶԼՄ-ների ինֆորմացիոն աջակցությամբ։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։

«Ռոստելեկոմը» դինամիկ զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբն է Ռուսաստանում, որը ծառայություններ է մատուցում շուկայի բոլոր բնագավառներում։

Ընկերությունն առաջատարի դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետի և վճարային հեռուստատեսության ռուսական շուկայում։ Հիմա ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ։ –0–