#ՉԻՆԱՍՏԱՆ
Հայաստանը, հնարավոր է, հայտնվի ընտրության առաջ ԱՄՆ–ի և Չինաստանի AI– մրցակցության ֆոնին․ Reuters
ԱՄՆ-ն պատրաստվում է նախազգուշացնել այն երկրներին, որոնք միացել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության վերաբերյալ Վաշինգտոնի աջակցությունը վայելող հայտարարությանը, որ ամերիկյան տեխնոլոգիական նախաձեռնությանը մասնակցությունը կարող է անհամատեղելի լինել մրցակցող մեխանիզմներին միանալու հետՀայաստանի և Չինաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ծրար է մարվել
Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված Հատուկ ծրարի մարման արարողություն է տեղի ունեցել հինգշաբթի ՀՀ Կառավարության Ընդունելությունների Տանը։iPhone-ը Չինաստանում այլևս ամենավաճառվող սմարթֆոնը չէ
Apple ընկերությունը շարունակում է կորցնել իր դիրքերը չինական սմարթֆոնների շուկայում. 2016 թ.-ի արդյունքներով, iPhone-ը վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ չի ճանաչվել երկրի ամենավաճառվող սմարթֆոն, գրում է Phone Arena-ն` հղում անելով Counterpoint Research ընկերության հետազոտության արդյունքներին:Dell–ն առաջիկա 5 տարում Չինաստանում 125 մլրդ դոլարի ներդրում կկատարի
Ամերիկյան Dell ընկերությունը` աշխարհում համակարգիչների ամենախոշոր արտադրողներից մեկը, մտադիր է առաջիկա հինգ տարիների ընթացքում Չինաստանի շուկայում 125 միլիարդ դոլարի ներդրում կատարել, Ռոյթերս գործակալությունը մեջբերում է ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Դելի խոսքը։Չինաստանում փակել են կեղծ iPhone–ներ արտադրող գործարանը
Չինաստանում հուլիսի 28–ին փակել են կեղծ iPhone–ներ արտադրող գործարանը։ Նախնական տվյալով` ընդհատակյա արտադրությունում հավաքվել է ավելի քան 40 հազար կեղծ սմարթֆոն։ Ձերբակալվել է 9 մարդ, առգրավվել ավելի քան 1400 հեռախոս, որոնք պատրաստ էին վաճառքի, գրում է Vestifinance.ru–ն։Խոշորագույն արտահոսք պատմության մեջ. գողացել են ԱՄՆ 4 մլն պաշտոնյաների անձնական տվյալները և գործերը
ԱՄՆ–ը կրկին մեղադրել է Չինաստանին` պետության վրա կիբերհարձակում կատարելու մեջ։ Այս անգամ, իշխանությունների տվյալներով, չարագործները թափանցել են ԱՄՆ կառավարության կադրային վարչության ցանց, որտեղ պահվում են շուրջ 4 մլն պետական ծառայողների մասին տվյալներ։ Պաշտոնյաները դա անվանել են պատմության մեջ խոշորագույն միջադեպը։Չինաստանը բացատրել է, թե ինչու է «սարսափի ենթարկում» Microsoft-ին
Չինաստանը միանգամից մի քանի պահանջ ունի Microsoft-ի նկատմամբ: Տեղի կարգավորիչներին անհանգստացնում է այն փաստը, որ ամերիկյան կորպորացիան լիարժեք տեղեկատվություն չի տրամադրում տեղական շուկայում Windows-ի և Office-ի վաճառքների մասին, ինչպես նաև այն, որ ընկերությունը Windows-ը կոմպլեկտավորում է ներկառուցված բրաուզերով և մեդիափլեյերով՝ բարդացնելով շուկայի համար պայքարը տեղական մշակողների համար, հաղորդում է Cnews.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:Չինաստանը բացել է ցամաքային ռոբոտների մշակման կենտրոն
NORINCO չինական մեքենաշինական կորպորացիան բացել է ցամաքային ռոբոտների մշակման հետազոտական կենտրոն, որոնք հեռանկարում կներառվեն Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի սպառազինության մեջ։ Ինչպես հայտնում է Jane's–ը, կենտրոնը բացվել է 2014 թվականի հունիսի վերջին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ։ Ձեռնարկությունում մշակած տեխնիկան կարտահանվի, գրում է Lenta.ru–ն։Նորություններ 1 - 20 of 35
First | Prev. | 1 2 | Next | Last