USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Ացվելի քան 1000 բաժանորդ ներբեռնել է հայ մշակողների Shadowmatic խաղի Android տարբերակը

06.03.2017, 17:10
Միայն նախորդ հանգստյան օրերին հազարից ավելի բաժանորդ ներբեռնել է հայ մշակողների ճանաչված Shadowmatic խաղի Android տարբերակը:
Ացվելի քան 1000 բաժանորդ ներբեռնել է հայ մշակողների Shadowmatic խաղի Android տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Միայն նախորդ հանգստյան օրերին հազարից ավելի բաժանորդ ներբեռնել է հայ մշակողների ճանաչված Shadowmatic խաղի Android տարբերակը:

Ընդ որում, խաղի վարկանիշն արդեն կազմում է 4,9 բալ` առավելագույն հնարավոր 5-ից:

Հայ մշակողների ճանաչված Shadowmatic խաղն Android օպերացիոն համակարգ ունեցող օգտատերերի ազատ ներբեռնման համար հասանելի է դարձել Google Play-ում մարտի 3-ից:

Արդեն իսկ վաճառքի հիթ դարձած և շատերի կողմից սիրված զարգացնող Shadowmatic խաղը թողարկվել է 2015 թ.-ի հունվարի 15-ին: Հավելվածը հասանելի է մի քանի լեզվով, այդ թվում` հայերեն:

Խաղի էությունն այն է, որ խաղացողին առաջարկվում են տարբեր չափերի, ձևերի, իրար կպած կամ առանձին մարմիններ, որոնք հարկավոր է հավաքել այնպես, որ նրանց շողքը կոնկրետ օբյեկտ դառնա:

Ավելի վաղ Shadowmatic խաղը ներառվել է 2015 թ.-ի AppStore-ի լավագույն հավելվածների ցուցակում: Մասնավորապես, այն լավագույնն է ճանաչվել Ճապոնիօայում, Չինաստանում, Ռուսաստանում, Հնդկաստանում և այլ երկրներում, իսկ Ռուսաստանի տարածաշրջանում այն ճանաչվել է «Տարվա լավագույն խաղ»` զբաղեցնելով առաջին հորիզոնականը:

2016թ.-ի ամռանը Shadowmatic-ն արժանացել է Apple Design Awards հեղինակավոր մրցանակին, ինչպես նաև հաղթել է ArmNet Awards 2015 մրցույթի «Դիզայն և հարմարավետություն/բջջային հավելված» և «Նորարարություններ» անվանակարգերում: -0-