USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

«Յանդեքսը» սեփական Android–ն է թողարկել

19.02.2014, 19:18
«Յանդեքս» որոնողական համակարգը հայտարարել է սմարթֆոնների օպերացիոն համակարգի Yandex.Kit նոր տարբերակի թողարկման մասին։ Այն ստեղծվել է Android Open Source Project–ի` ելքային բաց կոդով An3.droid օպերացիոն համակարգի տարբերակի հիման վրա։ Yandex.Kit–ը սովորական Android–ից տարբերվում է նրանով, որ Google–ի ծառայությունները դրանում փոխարինված են «Յանդեքսի» համանման ծառայություններով։
«Յանդեքսը» սեփական Android–ն է թողարկել
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Յանդեքս» որոնողական համակարգը հայտարարել է սմարթֆոնների օպերացիոն համակարգի Yandex.Kit նոր տարբերակի թողարկման մասին։ Այն ստեղծվել է Android Open Source Project–ի` ելքային բաց կոդով An3.droid օպերացիոն համակարգի տարբերակի հիման վրա։ Yandex.Kit–ը սովորական Android–ից տարբերվում է նրանով, որ Google–ի ծառայությունները դրանում փոխարինված են «Յանդեքսի» համանման ծառայություններով։

Yandex.Kit–ի հիման վրա ստեղծված առաջին սմարթֆոնները կդառնան Explay Flame–ը  (6,5 հազ. ռուբլի) և Huawei Honor 3 Yandex (13 հազ. ռուբլի), որոնց վաճառքը կսկսվի 2014 թվականի գարնանը, հաղորդում է cnews.ru–ն։

Առայժմ խոսքը միայն ռուսական շուկայի մասին է։ Բայց «Յանդեսքը» պատրաստ է համագործակցել նաև այլ երկրների շուկաներում, և նույնիսկ արդեն պատրաստի լուծումներ է ստեղծել Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի և Թուրքիայի համար։ Ամռանը «Յանդեքսը» խոստանում է օպերացիոն համակարգի իր տարբերակի հիման վրա սեփական պլանշետներ թողարկել։ -0-