Երևանում անցկացվող Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան կունենա ավելի քան 400 մասնակից աշխարհի 14 երկրից
04.10.2012,
12:46
Երևանում անցկացվող Միկրոէլեկտրոնիկայի յոթերորդ միջազգային օլիմպիադային մասնակցում են ՏՏ ոլորտի 418 երիտասարդ ներկայացուցիչներ աշխարհի 14 երկրից։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում անցկացվող Միկրոէլեկտրոնիկայի յոթերորդ միջազգային օլիմպիադային մասնակցում են ՏՏ ոլորտի 418 երիտասարդ ներկայացուցիչներ աշխարհի 14 երկրից։
Օլիմպիադան անցնում է հինգշաբթի մայրաքաղաքում` հոկտեմբերի 3–ին մեկնարկած Synopsys Շաբաթի շրջանակներում, որը կտևի մինչև հոկտեմբերի 6–ը։
418 մասնակիցներից 191–ը ներկայացնում են հայկական համալսարանները և ՏՏ ընկերությունները, 227–ը` Բելառուսի, Չինաստանի, Եգիպտոսի, Գերմանիայի, Հնդկաստանի, Հորդանանի, Մալազիայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Սերբիայի, ՄԱէ–ի, Ուկրաինայի և ԱՄՆ–ի համալսարաններն ու կազմակերպությունները։
Օլիմպիադայի նպատակներն են Հայաստանում և մասնակից երկրներում հայտնաբերել և խրախուսել տարածաշրջանի` մինչև 30 տարեկան առավել վառ և տաղանդավոր ճարտարագետներին։ Օլիմպիադայի մասնակիցները կմրցեն հետևյալ բնագավառներում՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:
Օլիմպիադան անցկացվում է երկու փուլով։ Առաջին փուլն անցկացվել է սեպտեմբերին մասնակիցների երկրներում և նախնական ցուցանիշները որոշելու թեստ է ներկայացրել։ Երկրորդ փուլը մրցույթ է, որը բաղկացած է բարդ ճարտարագիտական խնդիրներից, որոնք օրիգինալ լուծումներ են պահանջում։ Առաջին փուլի 418 մասնակիցներից 34–ն ընտրվել են երկրորդ փուլի համար, որը կանցկացվի նույն օրը Synopsys Արմենիա ուսումնական դեպարտամենտի շենքում։
Synopsys Շաբաթի շրջանակներում նաև նախատեսված է մի շարք այլ միջոցառումներ անցկացնել, որոնց թվում են` Synopsys ընկերության նախագահ և համանախագահ Չի Ֆուն Չանի ելույթը Երևանի բուհերի լավագույն ուսանողների համար, ԵՊՀ–ի և ԵՊՄՀ–ի 2012թ.–ի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին ՀՀ նախագահի կրթական ամենամյա մրցանակների հանձնումը, ինչպես նաև Digitec Expo 2012 ցուցահանդեսի բացումը։
«ԱՌԿԱ» գործակալությունը Միկրոէլեկտրոնիկայի յոթերորդ միջազգային օլիմպիադայի տեղեկատվական հովանավորն է։
Synopsys Inc ընկերությունը հայկական շուկա է մտել 2004 թվականի հոկտեմբերին` Leda Design և Monterey Arset ընկերությունների` մեկ ընդհանուր Synopsys Armenia ԲԲԸ–ում միաձուլվելու մասին պայմանագրի ստորագրումից հետո։ –0–