USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Երևանը համագործակցություն է հաստատում Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի հետ

10.12.2012, 12:37
Հայկական գիտա-կրթական հաստատությունների և Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և համալսարանի նախագահ Ժան Լու Շամոն, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Երևանը համագործակցություն է հաստատում Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական գիտա-կրթական հաստատությունների և Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և համալսարանի նախագահ Ժան Լու Շամոն, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը հայկական կառավարության ղեկավարի ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

Հանդիպան ժամանակ վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, կրթության որակի բարելավման, հայաստանյան բուհերի միջազգային հավատարմագրման առկա գործընթացները

Քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ու այն ներուժին, որը տարեցտարի ոլորտը կապահովի աճով:

Հանդիպմանը ներկա Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ունի բավական ներուժ դառնալու «Կովկասի Սիլիկոնյան Հովիտը»:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը հանդիպել է Կալիֆորնիայի Տեխնոլոգիական hամալսարանի հայազգի շրջանավարտներին, ուսանողներին և ամերիկաբնակ հայ գիտնականների: Կառավարության ղեկավարը պատասխանել է նրանց և ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: Անդրադարձ է կատարվել բնական և ճշգրիտ գիտությունների ոլորտներում առկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին: Քննարկվել են հայագիտությանը, աստղագիտությանը, ֆիզիկային և մաթեմատիկային, հանրակրթական մանկավարժությանը վերաբերող հարցեր:

Տիգրան Սարգսյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել հետաքրքիր հանդիպման համար և հորդորել է ամրապնդել կապերը հայրենիքի հետ, նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը: -0-