ՎիվաՍել-ՄՏՍ-ը 50 միլիոն դրամ է հատկացնելու ԱԻ նախարարությանը սերվերային տնտեսության ստեղծելու համար
13.08.2013,
14:23
Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր։
Ինչպես նշված է ԱԻՆ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ, ստեղծվում է հիմք` երկու կառույցների փոխգործակցության համար։
Համագործակցության շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 50 միլիոն դրամ է հատկացնելու ԱԻ նախարարությանը` սերվերային տնտեսության ստեղծելու համար։
ՀՀ ԱԻՆ ՃԿԿ տարածքում, որը տեղակայված է հանրապետության ամենասեյսմակայուն շենքերից մեկում, կստեղծվի տվյալների պահպանման սերվերային կենտրոն` միջազգային չափորոշիչներին համապատասխան: Այն հագեցած կլինի հզոր գեներատորներով, հովացման և այլ համակարգերով։ Այստեղ կլինի նաև աղետների ռիսկի նվազեցման ազգային դիտացանցը։ Նախատեսվում է նույն տարածքում տեղակայել նաև ՀՀ բոլոր նախարարություն-գերատեսչությունների կրկնորդ (backup) սերվերները։
Ծրագիրն իրականացվելու է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի հետ համատեղ։
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: –0–