ՎիվաՍել-ՄՏՍ–ը Wi-Fi ցանց է ապահովել և համակարգչային տեխնիկա է նվիրել Հայ-ռուսական սլավոնական համալսարանին
01.11.2013,
12:55
Հայ-ռուսական սլավոնական համալսարանի համակարգչային սենյակը համալրվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից որպես նվիրատվություն տրամադրված` «Home-Zone Turbo» սակագնային պլանով գերարագ ինտերնետ ապահովող՝ 3G/Wi-Fi երթուղիչով, 10 համակարգչով, ինչպես նաև ինտերակտիվ գրատախտակով՝ իր լուսարձակով և լազերային տպիչով:
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ-ռուսական սլավոնական համալսարանի համակարգչային սենյակը համալրվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից որպես նվիրատվություն տրամադրված` «Home-Zone Turbo» սակագնային պլանով գերարագ ինտերնետ ապահովող՝ 3G/Wi-Fi երթուղիչով, 10 համակարգչով, ինչպես նաև ինտերակտիվ գրատախտակով՝ իր լուսարձակով և լազերային տպիչով:
Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, համալսարանին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 5 մլն դրամի սարքավորում: Բարձրագույն ուսումնական հաստատություններում Wi-Fi անկյուններ ու հանգույցներ, ինչպես նաև համակարգչային լսարաններ ստեղծելու գաղափարը նպատակ ունի օգնելու բուհերին իրենց ուսանողների և դասախոսական անձնակազմի համար ստեղծել իրապես «անսահմանափակ» հաղորդակցության հնարավորություն: Wi-Fi տեխնոլոգիան համարվում է կրթական հաստատությունում շարժական արագ ինտերնետ հասանելիություն ապահովելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը: «Մեր ցանկությունն է, որ Հայաստանի բուհերը չզիջեն աշխարհի առաջավոր համալսարաններին թե՛ տեխնիկական հագեցվածության, և թե՛ կրթության որակի առումներով: Wi-Fi-ը համարվում է ինտերնետ հասանելիության ապահովման առաջնային միջոց: Այսօր Wi-Fi կապի առկայությունը պարտադիր պայման է կրթական ռեսուրսները հասանելի դարձնելու առումով: Այդ է պատճառը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար աջակցում է բուհերին` կրթական ոլորտում Wi-Fi տեխնոլոգիայի լայն կիրառման հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը երիտասարդներին շարունակաբար հնարավորություն է ընձեռում նոր հորիզոններ բացահայտելու և մարտահրավերներ դիմակայելու համար: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը գիտակցում է, որ կրթությունը մեր երկրի առաջընթացն ու բարեկեցությունը երաշխավորող կարևորագույն լծակ է և այդ տրամաբանությամբ է առաջնորդվում` կրթության ոլորտում նախագծեր իրականացնելիս»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: –0–