«Վիմպելկոմ» ընկերությունը նոր iPhone–ի վաճառքի պայմանագիր է ստորագրել Apple–ի հետ
22.10.2013,
12:56
Ռուսաստանում նոր iPhone–ների վաճառքից երեք օր առաջ «Վիմպելկոմն» Apple–ի հետ սարքերի ուղիղ առաքումների մասին պայմանավորվածություն է ձեռք բերել, հաղորդում է «Վեդոմոստին»` հղում անելով կապի օպերատորի մամուլի ծառայությանը։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանում նոր iPhone–ների վաճառքից երեք օր առաջ «Վիմպելկոմն» Apple–ի հետ սարքերի ուղիղ առաքումների մասին պայմանավորվածություն է ձեռք բերել, հաղորդում է «Վեդոմոստին»` հղում անելով կապի օպերատորի մամուլի ծառայությանը։
iPhone 5S և iPhone 5C սմարթֆոնները «Վիմպելկոմի» մանրածախ ցանց կմտնեն հոկտեմբերի 25–ին։ Պայմանագրի պայմանները «Վիմպելկոմը» չի հրապարակում։
«Վիմպելկոմը» Ռուսաստանի միակ բջջային օպերատորն է, որն ունի iPhone–ի ուղիղ գնման իրավունք։ «Մոբիլնիե տելեսիստեմի» ԲԲԸ–ն (ՄՏՍ) և «Մեգաֆոն» ԲԲԸ–ն արդեն վաղուց հրաժարվել են ամերիկյան արտադրողի հետ պայմանագրերից չափազանց խիստ պայմանների պատճառով։ Apple սմարթֆոններ գնելու ուղիղ պայմանագիր ունեն նաև «Սվյազնոյ» և «Մ.վիդեո» ռիթեյլերները։
Apple–ը սեպտեմբերին սմարթֆոնի միանգամից երկու նոր մոդել է ներկայացրել` բվյուջետային iPhone 5C –ն և ավելի հզոր iPhone 5S–ը։ Նոր iPhone–ները վաճառքի են հանվել սեպտեմբերի 20–ին ԱՄՆ–ում, Ավստրալիայում, Կանադայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Սինգապուրում և Մեծ Բրիտանիայում` առաջին անգամ միանգամից մի քանի երկրներում, մինչ օրս վաճառքները մեկնարկել են միայն ԱՄՆ–ում։ Մինչև տարեվերջ դրանք պետք է վաճառքում հայտնվեն աշխարհի 270 երկրներում։ -0-