USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Վերլուծաբանները կարծում են, որ 2013 թվականին պլանշետներն առաջ կանցնեն նոութբուքերից

09.01.2013, 19:35
2013 թվականին պլանշետների մատակարարումները համաշխարհային շուկաներում կգերազանցեն նոութբուքերի մատակարարումները։ Նման կանխատեսում է կատարել  NPD DisplaySearch հետազոտական ընկերությունը, գրում է cnews.ru–ն։
Վերլուծաբանները կարծում են, որ 2013 թվականին պլանշետներն առաջ կանցնեն նոութբուքերից
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. 2013 թվականին պլանշետների մատակարարումները համաշխարհային շուկաներում կգերազանցեն նոութբուքերի մատակարարումները։ Նման կանխատեսում է կատարել  NPD DisplaySearch հետազոտական ընկերությունը, գրում է cnews.ru–ն։

Փորձագետները հիշեցնում են, որ նախորդ տարի նույնը կատարվել է Հյուսիսային Ամերիկայում և Չինաստանում։

Վերլուծաբանների գնահատականով, պլանշետների շուկայի ծավալն այս տարի կհասնի 240 մլն–ի, մինչդեռ նոութբուքերինը` 207 մլն–ի։ «Պլանշետների շուկան առանց դժվարության կգերազանցի լափթոփների շուկան քանակական առումով»,– ասում են վերլուծաբանները։

Վերլուծաբանները կարծում են, որ հաջորդող տարիներին տարբերությունը կաճի` ակնկալվում է, որ 2017 թվականին համաշխարհային շուկային մատակարարած յուրաքանչյուր նոութբուքին բաժին կընկնի երեք պլանշետ։

DisplaySearch–ում նշում են, որ 2013 թվականին ոչ մեծ պլանշետների պահանջարկը կշարունկվաի` վերլուծաբանները կանխատեսում են, որ 7-8 դյույմ անկյունագծով էկրան ունեցող մոդելները կզբաղեցնեն բոլոր մատակարարումների 45 տոկոսը, ինչը համարժեք է 108 մլն սարքի։ Միաժամանակ, 9.7-դյույմանոց պլանշետների մասնաբաժինը կնվազի մինչև 17 տոկոս։

Փորձագետների կարծիքով, նոութբուքերի պահանջարկը նվազում է ողջ աշխարհում` ներառյալ ներթափանցման ցածր մակարդակ ունեցող զարգացող երկրները։ Պլանշետների նոր մոդելները և այդ կատեգորիայի նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի է դանդաղեցնում ավանդական համակարգերի պահանջարկը։

Սակայն արդեն 2013 թվականի ավարտին նոութբուքերի շուկան կարող է նոր թափ առնել ապարատային նոր ապահովման շնորհիվ, որը թույլ կտա լափթոփներն օժտել պլանշետների հատկություններով` ներառյալ ակնթարթային միացում և ավտոնոմ աշխատանքի երկարատև ժամանակ։ -0-