USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Fujitsu սմարթֆոնը լիցքավորվում է 10 րոպեում

02.10.2013, 17:51
Fujitsu Arrows A 301F սմարթֆոնը կարող է լիցքավորվել 10 րոպեում, հաղորդում է Digit.ru–ն` հղում անելով ընկերության կայքին։ Սմարթֆոնը ժամանակակից սմարթֆոնների չափանիշներով ունի 2600 մԱժ ստանդարտ տարողունակություն, սակայն Fujitsu կայքի տվյալներով, ընդունակ է լիցքավորվելու 10 րոպեում` մրցակից մոդելներին բնորոշ 2-4 ժամի փոխարեն։
Fujitsu սմարթֆոնը լիցքավորվում է 10 րոպեում
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Fujitsu Arrows A 301F սմարթֆոնը կարող է լիցքավորվել 10 րոպեում, հաղորդում է Digit.ru–ն` հղում անելով ընկերության կայքին։ Սմարթֆոնը ժամանակակից սմարթֆոնների չափանիշներով ունի 2600 մԱժ ստանդարտ տարողունակություն, սակայն Fujitsu կայքի տվյալներով, ընդունակ է լիցքավորվելու 10 րոպեում` մրցակից մոդելներին բնորոշ 2-4 ժամի փոխարեն։

Սմարթֆոնն ունի 5–դյույմանոց FullHD-էկրան, 2.2 ԳՀց չորսմիջուկանի պրոցեսոր։ Ճապոնիայում սմարթֆոնն ունի չորրորդ սերնդի LTE հնարավորություն։

Digit.ru պարբերականը նշում է, որ մարտկոցն արագ լիցքավորելու ձևերից մեկը լիցքավորելիս մեծ հոսանքի ուժ կիրառելն է։ Սակայն նման մոտեցումը պահանջում է հատուկ լիցքավորող սարք` ստանդարտները չեն կարող ապահովել պահանջվող հոսանքը և կլիցքավորեն մարտկոցը սովորական մի քանի ժամերի ընթացքում։ Սակայն մեծ հոսանքի ուժով լիցքավորման հետևանքներից մեկն ընթացքում մարտկոցի տարողունակության արագ անկումն է։

Արտադրողի կայքում իսկապես խոսվում է սեղանի լիցքավորիչի մասին, բայց անհայտ է մնում, թե ինչպես է Fujitsu–ին հաջողվելու խուսափել մարտկոցի տարողունակության արագ կորստից բարձր հոսանքի ուժով լիցքավորվելու դեպքում։ Օգտագործողի համար դա կդրսևորվի որպես սարքի ենթալիցքավորումներից հետո աշխատանքի ժամանակի փոքրացում, ինչը կարող է բացասական վերաբերմունք առաջացնել սարքի նկատմամբ։  

Fujitsu Arrows A 301F հեռախոսի մատակարարումների սկիզբը Ճապոնիայում 2013 թվականի դեկտեմբերն է, ասվում է Softbank ճապոնական օպերատորի կայքում։ -0-