Թողարկվել է աշխարհում ամենամեծ կոշտ սկավառակը
27.08.2014,
15:32
Ամերիկյան Seagate Technology–ն հայտարարել է, որ մշակել է աշխարհում ամենամեծ, 8 ՏԲ տարողունակությամբ կոշտ սկավառակը։ Սարքն ունի 3.5–դյույմանոց ֆորմ–ֆակտոր և զինված է SATA ինտերֆեյսով 6 Գբիթ/վրկ տվյալների փոխանցման արագությամբ։ Այլ պարամետրեր չեն նշվում, հայտնում է Cnews–ը։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան Seagate Technology–ն հայտարարել է, որ մշակել է աշխարհում ամենամեծ, 8 ՏԲ տարողունակությամբ կոշտ սկավառակը։ Սարքն ունի 3.5–դյույմանոց ֆորմ–ֆակտոր և զինված է SATA ինտերֆեյսով 6 Գբիթ/վրկ տվյալների փոխանցման արագությամբ։ Այլ պարամետրեր չեն նշվում, հայտնում է Cnews–ը։
Նոր կոշտ սկավառակը նախատեսված է առևտրային տվյալների կենտրոնների և պետական հատվածը սպասարկող տվյալների կենտրոնների համար և թույլ է տալիս հասնել այսօրվա դրությամբ տվյալներ պահելու առավելագույն խտության, ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։
«Տվյալների մասնավոր և հրապարակային կենտրոնները ձգտում են հասնել ոչ կառուցվածքային տվյալների մեծ ծավալների պահպանման առավելագույն արդյունավետության,– մեկնաբանել է IDC–ի կոշտ սկավառակների շուկայի հետազոտությունների փոխնախագահ Ջոն Ռայդնինգը (John Rydning)։– 8 ՏԲ տարողունակությամբ Seagate կոշտ սկավառակը ՏՏ բաժինների աշխատողներին հնարավորություն է տալիս ավելացնել պահպանման խտությունը և այդպիսով ստանալ ամենամեծ և արագ աճող կատեգորիայի տեղեկության խնայող տեղաբաշխման գործիք»։
Նոր կուտակիչի տարողունակությունը 33 տոկոսով գերազանցում է 2014 թվականի ապրիլին Seagate–ի թողարկած վինչեստերի տարողունակությունը։ Եվ հենց նման ծավալի են (6 ТБ) հասել Seagate–ի գլխավոր մրցակից Western Digital–ի շարքում։ Western Digital ընկերությունը, 2014 թվականի նոյեմբերին թողարկելով 6 ՏԲ տարողունակությամբ կոշտ սկավառակ, պատմել էր, որ ստիպված էր լցնել սարքի հատակը հելիումով տարողունակությունը բարձրացնելու հնարավորություն ունենալու համար, քանի որ այդ գազը թույլ է տալիս կրճատել շփումը և թիթեղներն իրար ավելի մոտ տեղադրել։ Seagate–ում որոշել են չօգտագործել այդ գազը, քանի որ տեղեկությունը գրելու մակերեսային խտության բարձրացման ձև են գտել։
8 ՏԲ տարողունակությամբ նոր կուտակիչում Seagate–ն առաջվա պես չի օգտագործում հելիում։ Բայց միաժամանակ արտադրողը չի հստակեցնում, թե ինչ ձևով է նրան հաջողվել բարձրացնել տարողունակությունը։
Վերջին սերունդների վինչեստերներում օգտագործելով մագնիսային գրման հանդիպակաց տեխնոլոգիան (Perpendicular Magnetic Recording, PMR)` նախորդ տարի Seagate–ը հասավ տեղեկությունը գրելու առավելագույն խտության, որը թույլ է տալիս մեկ թիթեղի վրա տեղավորել ոչ ավելի, քան 1 ՏԲ տեղեկություն։ Այդ պատճառով ընկերությունն անցավ կղմինդրե մագնիսային գրման տեխնոլոգիայի (Shingled Magnetic Recording, SMR)։ Seagate–ում ենթադրում են, որ մինչև 2015 թվականի վերջ կկարողանան թողարկել 20 ՏԲ տարողունակությամբ կոշտ սկավառակներ նոր մեթոդի հիման վրա։
8 ՏԲ տարողունակությամբ` աշխարհում առաջին կոշտ սկավառակների մատակարարումներին վենդորը ծրագրում է անցնել 2014 թվականի չորրորդ եռամսյակում։ Արժեքը չի նշվում։ -0-