USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Samsung-ը թողարկել է 1-Տբայթ արագություն ունեցող կուտակիչ` նախատեսված ուլտրաբուքերի համար

10.12.2013, 13:22
Samsung Electronics ընկերությունը երկուշաբթի ներկայացրել է mSATA ֆորմատի 840 EVO SSD-կուտակիչի բարձր արագության տարբերակը, հայտնում է digit.ru–ն` հղում անելով Ռենհապ գործակալությանը։
Samsung-ը թողարկել է 1-Տբայթ արագություն ունեցող կուտակիչ` նախատեսված ուլտրաբուքերի համար
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Samsung Electronics ընկերությունը երկուշաբթի ներկայացրել է mSATA ֆորմատի 840 EVO SSD-կուտակիչի բարձր արագության տարբերակը, հայտնում է digit.ru–ն` հղում անելով Ռենհապ գործակալությանը։

mSATA ֆորմատով 840 EVO նոր կուտակիչը չորս անգամ ավելի փոքր է տիպիկ SSD-կուտակիչներից, ունի 2.5–դյույմանոց ֆորմ–ֆակտոր, միաժամանակ մինչև 1 Տբայթ տարողունակություն։ Սարքը կշռում է 8.5 գրամ և ունի 3.85 միլիմետր հաստություն։ Կոմպակտ չափերը թույլ են տալիս այն կիրառել ուլտրաբուքերում և Windows-պլանշետներում, որոնց կուտակիչներն այսօր ավելի փոքր ծավալներ ունեն։

Հարավկորեական ընկերության ներկայացուցիչների խոսքով, 840 EVO–ն պատրաստված է 128 Գբիթ տարողունակության NAND տիպի ֆլեշ–հիշողության բարձր արտադրողականության միկրոսխեմաներով` կատարված 10–նանոմետրանոց տեխպրոցեսորով։ Այդ չիպերի զանգվածային արտադրությունը սկսվել է ապրիլին։

Samsung Electronics–ն օպերատիվ միկրոսխեմաների և ֆլեշ–հիշողության, ինչպես նաև կենցաղային և համակարգչային էլեկտրոնային տեխնիկայի հարավկորեական խոշորագույն արտադրող է։ -0-