USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Samsung–ը Երևանի բժշկական կենտրոնին թվային ստացիոնար ռենտգեն սարքավորում է նվիրել

29.10.2013, 16:42
Samsung Electronics ընկերությունը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին թվային ստացիոնար ռենտգեն սարքավորում է նվիրել, որը միակն է Հայաստանում և երկրորդը` ԱՊՀ տարածաշրջանում։

Samsung–ը Երևանի բժշկական կենտրոնին թվային ստացիոնար ռենտգեն սարքավորում է նվիրել

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Samsung Electronics ընկերությունը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին թվային ստացիոնար ռենտգեն սարքավորում է նվիրել, որը միակն է Հայաստանում և երկրորդը` ԱՊՀ տարածաշրջանում։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ծանոթացել է կենտրոնը համալրած մեկ ժամում շուրջ 200 հիվանդի հետազոտելու հնարավորություն ունեցող ժամանակակից թվային ստացիոնար ռենտգեն սարքավորմանը։

Հաղորդագրության համաձայն, բժշկական կենտրոնը հնարավորություն է ընձեռելու նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներին գործնական դասընթացներ անցկացնել նշված սարքավորումով:
 
Կառավարության ղեկավարին ուղեկցում էին առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Հայաստանում Samsung Electronics ընկերության պաշտոնական ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը, ինչպես նաև ընկերության կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանը։ –0–