USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Երևանում հունիսի 28-ին տեղի կունենա Ռոբոտների առաջին համադպրոցական մրցույթը

26.06.2014, 17:02
Երևանում հունիսի 28-ին տեղի կունենա Ռոբոտների առաջին համադպրոցական մրցույթը, տեղեկացրեցին են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամուլի ծառայությունից:

Երևանում հունիսի 28-ին տեղի կունենա Ռոբոտների առաջին համադպրոցական մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանում հունիսի 28-ին տեղի կունենա Ռոբոտների առաջին համադպրոցական մրցույթը, տեղեկացրեցին են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամուլի ծառայությունից:

Ռոբոտների բաց առաջնության՝ ArmRobotics-ի շրջանակներում դպրոցականները կմրցեն Line Tracking մրցույթում, որին ընդհանուր առմամբ կմասնակցի 15 թիմ, որից 13-ը դպրոցական թիմեր են Երևանից և ՀՀ մարզերից:

Մասնակիցների առջև դրված խնդիրն էր ստեղծել գծին հետևող և լաբիրինթոս անցնող  ռոբոտներ:

Մրցույթի կազմակերպիչն է UITE-ին, գլխավոր հովանավորն է VivaCell-MTS ընկերությունը, գործընկերն է World Vision Armenia-ն:

Ռոբոտների բաց առաջնությունը՝ ArmRobotics-ի առաջին անգամ Հայաստանում անցկացվել է 2008 թ.-ին: Մրցույթին մասնակցել է 11 թիմ Հայաստանից, Ղարաբաղից և Իրանից:

Ռոբոտների բաց առաջնության շրջանակում անցկացվում է 5 տեսակի մրցույթ՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար՝ «»

Ռոբոտների բաց առաջնության շրջանակում անցկացվում են 5 տեսակի մրցույթներ` նախատեսված տարիքային տարբեր խմբերի համար` «Համակարգչային սիմուլյացիա» (ուսանողների համար), Line Tracking մրցույթը (ուսանողների համար), «Առարկաներն ըստ գույնի և չափի տարբերակող ռոբոտների մրցույթ» (առանց տարիքային սահմանափակման), «Marble crossing» (դպրոցականների համար) և «Ական փնտրող ռոբոտ» (առանց տարիքային սահմանափակման)։ -0-