USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-9

Apple–ի iPad սեղմատարբերակի շնորհանդեսը, ամենայ հավանականությամբ, տեղի կունենա հոկտեմբերի 17–ին

02.10.2012, 12:45
Apple ընկերությունը պատրաստվում է հոկտեմբերի 10–ին iPad պլանշետային համակարգչի սեղմատարբերակի շնորհանդեսի հրավերներ ուղարկել, իսկ ծանուցման հավանական ամսաթիվը հոկտեմբերի 17–ն է, հայտնում է Fortune պարբերականը` հղում անելով տեղյակ աղբյուրներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Apple–ի iPad սեղմատարբերակի շնորհանդեսը, ամենայ հավանականությամբ, տեղի կունենա հոկտեմբերի 17–ին
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Apple ընկերությունը պատրաստվում է հոկտեմբերի 10–ին iPad պլանշետային համակարգչի սեղմատարբերակի շնորհանդեսի հրավերներ ուղարկել, իսկ ծանուցման հավանական ամսաթիվը հոկտեմբերի 17–ն է, հայտնում է Fortune պարբերականը` հղում անելով տեղյակ աղբյուրներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Որպես կանոն՝ Apple–ը ԶԼՄ–ների ներկայացուցիչներին իր միջոցառումների հրավերներ է ուղարկում ուղիղ մեկ շաբաթ առաջ։ Եթե iPad նոր փոքր մոդելի շնորհանդեսն իսկապես անցկացվի հոկտեմբերի 17–ին, ապա սարքի վաճառքները, հավանաբար, կսկսվեն նոյեմբերի առաջին օրերին, նշում է Fortune–ը։

Փորձագետներն արդեն վաղուց են սպասում փոքր չափերի iPad–ի հայտնվելուն։ Ոչ պաշտոնական տվյալներով, այն կունենա 7.85 դյույմանոց անկյունագիծ, իսկ սարքի գինը կկազմի մոտ 300 դոլար։

Apple–ն իր առաջին iPad–ը թողարկել է 2010 թվականին, այդ պահից ընկերությունն ամեն տարի նոր սերնդի մոդել է ներկայացրել։ Վերջինը`երրորդ սերնդի iPad–ը, դուրս է եկել այս տարվա գարնանը։ Սարքի բոլոր գոյություն ունեցող մոդելներն ունեն 9.7 դյույմանոց անկյունագիծ։

Ընդհանուր առմամբ Apple–ը վաճառել է տարբեր մոդելների ավելի քան 84 միլիոն iPad և պահպանում է պլանշետների հատվածում իր առաջատարի դիրքը` վերահսկելով այդ շուկայի մոտ երկու երրորդը։ -0-