USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Apple–ը միլիոնավոր սմարթֆոններ գործարան է վերադարձրել

23.04.2013, 14:29
Apple–ը Foxconn գործարան է վերադարձրել անսարք iPhone–ների մի ողջ խմբաքանակ` 5–ից 8 մլն սմարթֆոն։ Այս մասին 2013 թվականի ապրիլի 22–ին հայտնել է The Register պարբերականը։ Թերություններ ունեցող սմարթֆոնների վերադարձը պայմանավորված է հավաքման ոչ բարձր որակով կամ սարքերի աշխատունակության խնդիրներով։
Apple–ը միլիոնավոր սմարթֆոններ գործարան է վերադարձրել
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Apple–ը Foxconn գործարան է վերադարձրել անսարք iPhone–ների մի ողջ խմբաքանակ` 5–ից 8 մլն սմարթֆոն։ Այս մասին 2013 թվականի ապրիլի 22–ին հայտնել է The Register պարբերականը։ Թերություններ ունեցող սմարթֆոնների վերադարձը պայմանավորված է հավաքման ոչ բարձր որակով կամ սարքերի աշխատունակության խնդիրներով։

Թերություններ ունեցող սարքերի խմբաքանակը Foxconn–ին վերադարձնելու մասին լուրերը կցկտուր են։ Այս թեմայով խոսել է ձեռնարկության` տեղական China Business պարբերականի հետ բանակցած անանուն աշխատակիցը։ Մինչդեռ China Business–ում առաջին անգամ հրապարակած և The Register–ի կողմից վերատպած տեղեկությանը հաջորդել են բազմաթիվ արձագանքներ, այդ թվում` հեղինակավոր պարբերականներից, ներառյալ` Forbes–ի տարբերակը։

Մինչև 200 դոլար արժեցող մեկ iPhone–ին փոխարինող սարք պատրաստելու ծախսերը ծածկելու հետևանքով Foxconn–ը մինչև 1.6 մլրդ դոլարի վնաս կկրի, հաղորդում է cnews.ru–ն։

China Business–ը չի հայտնում, թե կոնկրետ iPhone–ի որ մոդելը չի համապատասխանում Apple–ի որակի չափանիշներին։ Եթե թերությունը հայտնաբերվել է iPhone 5–ի խմբաքանակում կամ դեռ վաճառվող iPhone 4S–ում, ապա 8 մլն սմարթֆոններ կարող են երկու–երեքշաբաթանոց ճեղքվածք առաջացնել Apple–ի մատակարարումների շղթայում` հաշվի առնելով 47.8 մլն հատ եռամսյակային վաճառքները (2012 թվականի IV եռամսյակի տվյալներ)։ Հիշեցնենք, որ Foxconn–ի ղեկավարությունը, պարզաբանելով iPhone 5–ի խմբաքանակներից մեկում սարքերի վրա հայտնված քերծվածքները, արդեն հայտարարել է այդ սարքերը հավաքելը  չափազանց բարդ է։ -0-