USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Apple–ը կրկնակի նվազեցրել է iPhone 5–ի թողարկման ծավալը

14.01.2013, 18:05
Apple ընկերությունը կրկնակի կրճատել է iPhone 5–ի դետալների արտադրության պատվերի ծավալը, որի թողարկմամբ զբաղվում են  նրա գործընկերները։ Պատճառը սմարթֆոնի` սպասվածից ցածր պահանջարկն է, հայտնում է Wall Street Journal–ը` հղում անելով Nikkei–ին, հաղորդում է Cnews.ru–ն։
Apple–ը կրկնակի նվազեցրել է iPhone 5–ի թողարկման ծավալը
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/.  Apple ընկերությունը կրկնակի կրճատել է iPhone 5–ի դետալների արտադրության պատվերի ծավալը, որի թողարկմամբ զբաղվում են  նրա գործընկերները։ Պատճառը սմարթֆոնի` սպասվածից ցածր պահանջարկն է, հայտնում է Wall Street Journal–ը` հղում անելով Nikkei–ին, հաղորդում է Cnews.ru–ն։

Պատվերների ծավալը կրճատվել է 2012 թվականի դեկտեմբերին` 2013 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածի համար։

Հաղորդագրությունը համապատասխանում է UBS վերլուծաբան Սթիվեն Միլունովիչի (Steven Milunovich) դեկտեմբերյան կանխատեսմանը։ Փորձագետի թարմացված գնահատականի համաձայն, 2013 թվականի առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակում iPhone 5–ի մատակարարումները շուկաներում կլինեն 5 մլն–ով պակաս յուրաքանչյուր եռամսյակում` սկզբնական կանխատեսման համեմատ։

Apple–ի բաժնետոմսերի գինը դեկտեմբերին նմանատիպ հրապարակումների պատճառով զգալիորեն նվազել էր, նշում է BusinessInsider–ը։

Սակայն պատվերի կրճատումը կարող է կապված լինել ոչ միայն պահանջարկի հետ։ Կարևոր է նշել, որ Apple–ը, ինչպես ենթադրվում է, անցնում է iPhone–ի թարմացման կես տարվա փուլի։ Այդ պատճառով պատվերների կրճատումը կարող է լինել նոր սերնդի մոդելի գործարկանը նախապատրաստվելու հետևանք։ -0-