USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Apple-ը կորցնում է iPhone-ի երկրպագուներին

01.11.2012, 14:30
2007թ.-ին թողարկվել է Apple-ի առաջին հեռախոսասարքը, և այդ ժամանակից ի վեր առաջին անգամ նկատվում է, որ նվազում է հեռախոսից օգտվողների հետաքրքրությունը iPhone-ի նկատմամբ, ինչն առավել նկատելի դարձավ iPhone 5-ի 2012թ.-ին կայացած դեբյուտից հետո, գրում է cnews.ru-ն՝ հղում անելով Strategy Analytics հետազոտական ընկերությանը:
Apple-ը կորցնում է iPhone-ի երկրպագուներին
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2007թ.-ին թողարկվել է Apple-ի առաջին հեռախոսասարքը, և այդ ժամանակից ի վեր առաջին անգամ նկատվում է, որ նվազում է հեռախոսից օգտվողների հետաքրքրությունը iPhone-ի նկատմամբ, ինչն առավել նկատելի դարձավ iPhone 5-ի 2012թ.-ին կայացած դեբյուտից հետո, գրում է cnews.ru-ն՝ հղում անելով Strategy Analytics հետազոտական ընկերությանը:

Վերլուծաբանների անցկացրած հարցման համաձայն, Արևմտյան Եվրոպայում iPhone-ի օգտատերերի (ովքեր մտադիր են նոր սերնդի iPhone-ով փոխարինել իրենց ունեցած սմարթֆոնը) մասնաբաժինը կրճատվել է 75 տոկոսով՝ 2011թ.-ի 88 տոկոսի դիմաց:

Մինչդեռ ԱՄՆ-ում iPhone-ի օգտատերերի «հավատարմությունը» նույնպես նվազել է: Ունեցած սարքը նոր սերնդի մոդելով փոխարինել ցանկացողների մասնաբաժինը կրճատվել է` 2011թ.-ին գրանցված 93 տոկոսի փոխարեն 2012թ.-ին հասնելով 88 տոկոսի:

Այնքան էլ մեծ չէ այն մարդկանց քանակը, ովքեր օգտվում են «խնձորասարքից» և վստահ չեն, թե իրենց հաջորդ սմարթֆոնը կրկին iPhone կլինի կամ նրանք, ովքեր վստահ են, որ Apple սմարթֆոն չեն գնի:

Ըստ Strategy Analytics հետազոտությունների տնօրեն Փոլ Բրաունի (Paul Brown), «խնձորային» սմարթֆոնների օգտատերերի հետաքրքրության անկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին սերնդի սարքում՝ iPhone 5-ում, Apple ընկերությունը որևէ նորարարություն չի ընդգրկել:

Սպառողները հատկապես դժգոհել են Apple Maps-ի ներդիրից և օպերացիոն համակարգի կազմից Google Maps-ը հանելուց (այն դեպքում, երբ առանձին ներդիր գոյություն չունի): Apple-ի սեփական քարտեզագրային ծառայությունը չի արդարացրել սպասելիքները. չեն եղել ճանաչում վայելող մի քանի գործառույթներ, ինչպիսին է՝ Street View-ը, բացի այդ բացթողումներ և սխալներ են հայտնաբերվել: -0-