USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Օպերատորներ. նոր iPhone–ների պահանջարկն ավելի քիչ է, քան նախորդ տարի

19.09.2013, 14:56
Բջջային օպերատորները հիասթափված են նոր «պլաստիկ» iPhone 5C–ի պահանջարկից, որը 100 դոլարով էժան է iPhone 5S–ից, հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ–ները։
Օպերատորներ. նոր iPhone–ների պահանջարկն ավելի քիչ է, քան նախորդ տարի
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Բջջային օպերատորները հիասթափված են նոր «պլաստիկ» iPhone 5C–ի պահանջարկից, որը 100 դոլարով էժան է iPhone 5S–ից, հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ–ները։

ԱՄՆ օպերատորներից մեկը չի թաքցնում իր հիասթափությունը` Reuters գործակալությանը տեղեկացնելով, որ iPhone 5C–ի նախնական պատվիրատուների քանակը, ցավոք, մեծ չէ։ Գործակալությունն օպերատորի անուն չի նշում,  հաղորդում է cnews.ru–ն։

Համանման իրավիճակ է տիրում Մեծ Բրիտանիայում, որն ինչպես ԱՄՆ–ն այն առաջին երկրներից է, որտեղ հայտնվելու են նոր սմարթֆոնները։ «Մենք շատ հիասթափված ենք,– The Guardian  պարբերականին տեղեկացրել է տեղական օպերատորներից մեկի աղբյուրը։ – iPhone 5C–ի նախնական պատվիրատուների քանակը 60–70 տոկոսով պակաս է, քան ակնկալում էինք»։ Նա ենթադրում է, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ iPhone 5C–ը ֆլագմանական սմարթֆոն չէ։

Օպերատորի աղբյուրը տեղեկացրեց, որ նախորդ տարիներին նրանք 75–100 հազար նախնական պատվերներ էին հավաքում նոր iPhone–ի համար։ Պետք է նշել, որ այս անգամ Apple–ը միայն iPhone 5C–ի նախնական պատվերի հնարավորություն է ընձեռել։ Այն հնարավոր է պատվիրել սեպտեմբերի 13–ից։

Apple–ը iPhone 5C–ի համար 100 դոլարով ցածր գին է սահմանել iPhone 5 S–ի համեմատ։ Դրա արժեքը սկսվում է 99 դոլարից` կախված հիշողության ծավալից, պայմանագիր կնքելու դեպքում և սկսած 549 դոլարից` առանց պայմանագրի։  iPhone 5S–ի գինը մեկնարկում է համապատասխանաբար սկսած 199 և 649 դոլարից։

iPhone 5C–ի արժեքն այդքան էլ ցածր չի եղել,  ինչպես ենթադրվում էր։ Ակնկալվում էր, որ նոր սարքը բյուջետային առաջարկ կդառնա, սակայն դա տեղի չունեցավ։ –0–