USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Google–ը ցույց է տվել, թե ինչպես է իրականում աշխատում Google Glass–ը

21.02.2013, 19:55
Google ընկերությունը տեսանյութ է տեղադրել, որտեղ ցուցադրվում է Google Glass սարքի օգտատիրական ինտերֆեյսը։
Google–ը ցույց է տվել, թե ինչպես է իրականում աշխատում Google Glass–ը

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Google ընկերությունը տեսանյութ է տեղադրել, որտեղ ցուցադրվում է Google Glass սարքի օգտատիրական ինտերֆեյսը։

Տեղանյութը հրապարակվել է այն բանից հետո, երբ ընկերությունը հայտնել էր սարքի նախնական պատվերների քանակի ավելացման վերաբերյալ ծրագրերի մասին։  Մասնավորապես, պատմվում է սարքի գործառնության մասին և այն մասին, թե ինչպիսի տեսք է ունենալու։ Ձայնային հրահանգների օգնությամբ օգտատերը կկարողանա հաղորդագրություններ ուղարկել, որոնում իրականացնել համացանցում, լուսանկարներ ուղարկել և տեսանյութ ձայնագրել։

Ավելի վաղ Google–ը հայտնել էր, որ նախատեսում է Glass սարքը գործարկել 2014թ.–ի սկզբին։ Սարքի արժեքը կկազմի 1,5 հազար դոլար։ –0–