USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Google Glass–ի գինը eBay–ում հասել է 16 հազար դոլարի

01.03.2013, 13:38
Google Glass Explorer Edition «լրացուցիչ իրականության ակնոցները» հայտնվել են eBay ինտերնետ–աճուրդում և հասել են 16 հազար դոլարի, հայտնում է t3.com պորտալը։ Իհարկե,  կարճ ժամանակ անց այդ բաժինը հեռացվել է։ Ենթադրվում է, որ այն հեռացվել է Google–ի կողմից eBay–ի ղեկավարությանը դիմելուց հետո, գրում է tasstelecom.ru–ն։
Google Glass–ի գինը eBay–ում հասել է 16 հազար դոլարի
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Google Glass Explorer Edition «լրացուցիչ իրականության ակնոցները» հայտնվել են eBay ինտերնետ–աճուրդում և հասել են 16 հազար դոլարի, հայտնում է t3.com պորտալը։ Իհարկե,  կարճ ժամանակ անց այդ բաժինը հեռացվել է։ Ենթադրվում է, որ այն հեռացվել է Google–ի կողմից eBay–ի ղեկավարությանը դիմելուց հետո, գրում է tasstelecom.ru–ն։

Ավելի վաղ հայտարարել էին, որ Google Glass Explorer Edition «հավելյալ իրողության ակնոցները» լայն վաճառքի կհանվի 2013 թվականի վերջին։ Նորույթի ծանուցված գինը կազմում է 1.5 հազար դոլար։

Google Glass–իօ օգնությամբ կարելի է տեսանյութ նկարահանել, օգտվել թարգմանչից, հաղորդումներ ուղարկել և տեսակոնֆերանսներ իրականացնել։ «Ապագայի ակնոցներում» համակարգչային էկրանը տեղադրված է աչքերից մի փոքր բարձր մակարդակում, որ մարդը չշեղվի հիմնական զբաղմունքներից։ Ակնոցներն ունեն Bluetooth և Wi-Fi, որոնք թույլ են տալիս ֆայլեր ուղարկել սմարթֆոններով։ -0-