Sony–ին հսկայական սմարթֆոն է ներկայացրել
26.06.2013,
16:34
Sony ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Sony Xperia Z Ultra «պլանշետոֆոնը»` մեծ էկրանով սմարթֆոն, որի մասին շատ են խոսում վերջին շրջանում, հաղորդում է cnews.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Sony ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Sony Xperia Z Ultra «պլանշետոֆոնը»` մեծ էկրանով սմարթֆոն, որի մասին շատ են խոսում վերջին շրջանում, հաղորդում է cnews.ru–ն։
Sony Xperia Z Ultra–ն Sony–ի առաջին «պլանշետոֆոնն է», որի թողարկումով ընկերությունը միացել է բջջային ոլորտի այս հատվածում արդեն իրենց ապրաքներն առաջարկած Samsung–ին, HTC–ին և այլ արտադրողներին։
Նորույթի առանձնահատկությունն այն է, որ ջրի և փոշու պաշտպանություն ունի (IP58)։ Այս ցուցիչը նշանակում է, որ սարքի մեջ կարող է փոշեհատիկ ընկնել, սակայն չի վնասի սարքը, ինչպես նաև սմարթֆոնը կարելի է ընկղմել ավելի քան մեկ մետր խորություն ունեցող ջրի մեջ և երկար ժամանակ չհանել ջրից (այս ցուցիչը ջրից պաշտպանելու առավելագույն աստիճանն է)։
Ավելացնենք, որ պաշտպանություն ունեն նաև Sony–ի մյուս ֆլագմանյան արտադրանքները` Xperia Z սմարթֆոնը և Xperia Tablet Z պլանշետը։
Նորույթը զինված է Sony Triluminos 6,4 դյույմանոց էկրանով` 1920 x 1080 պիքսել թողունակությամբ, 2,2 ԳԳց հաճախականությամբ Qualcomm Snapdragon տեսակի 4– միջուկանի պրոցեսորով, ունի 16 ԳԲ հիշողություն (քարտի հնարավորությամբ), 8 ՄՊ հիմնական տեսախցիկ և 2 ՄՊ տեսախցիկ` առջևից։
3000 mAh ծավալով մարտկոցը թույլ է տալիս աշխատել մինչև 11 ժամ` խոսակցության ռեժիմով, մինչև 550 ժամ` հանգստի ռեժիմով, մինչև 120 ժամ երաժշտության ռեժիմով կամ մինչև 5,5 ժամ տեսանյութերի գործարկման ռեժիմով։
Xperia Z Ultra չափերն են` 179,4 x 92,2 x 6,5 մմ, քաշը` 212 գ։
2013թ.–ի երրորդ եռամսյակում նորույթը վաճառքի կհանվի սև, սպիտակ և մանուշակագույն տարբերակներով, նախապես տեղադրված Google Android 4.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգով։
Կոմպլեկտի մեջ չի մտնում «գրիչը» (ինչպես օրինակ` Samsung Galaxy Note–ի դեպքում ), սակայն էկրանը հնարավոր կլինի կառավարել ցանկացած մատիտի օգնությամբ։ Գնի մասին չի նշվում։ –0–