Sony–ին «ամենաթեթև» և «ամենաերկարակյաց» ուլտրաբուքերն է ներկայացրել
06.06.2013,
12:59
Sony ընկերությունը Computex ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է աշխարհի ամենաթեթև ուլտրաբուքերից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Sony ընկերությունը Computex ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է աշխարհի ամենաթեթև ուլտրաբուքերից մեկը։
Vaio Pro 11 մոդելը կշռում է 870 գրամ, ինչը թույլ է տալիս նրան կոչել ամենաթեթև ուլտրաբուք` 875 գ քաշով NEC LaVie Z–ի փոխարեն (որը 13 դյույմանոց անկյունաչափով էկրան ունի)։ 13 դյույմանոց էկրանով Vaio Pro 13 տարբերակը կշռում է 1,06 կգ, հաղորդում է cnews.ru–ն։
Արտադրող ընկերության հաղորդագրության համաձայն, սարքի քաշի նվազեցմանը հաջողվել է հասնել կորպուսի մեջ օգտագործած ածխածնի մանրաթելի շնորհիվ։ Sony–ն Vaio Pro 11–ը և 13–ը բնորոշում է որպես «սենսորային էկրան ունեցող աշխարհի ամենաթեթև ուլտրաբուքեր»։
Ինչպես ակնկալվում է, ուլտրաբուքերը վաճառքի կհանվեն 2013թ.–ի հունիսի սկզբին, 11 դյույմանոց տարբերակի արժեքը կկազմի մոտավորապես 1150 դոլար, իսկ 13 դյույմանոցինը` մոտ 1250 դոլար։
Միաժամանակ Sony–ին ներկայացրել է Vaio Duo 13 հիբրիդային սարքը` հայտնի Vaio Duo 11–ի 13 դյույմանոց տարբերակը։ Արտադրողն այն բնորոշում է որպես ուլտրաբուք, որը կորպուսի շարժական հատվածի միջոցով վերափոխվում է պլանշետի կամ նոութբուքի։
Արտադրողն ընդգծում է երկու առանձնահատկություն` սպասման ռեժիմից արագ դուրս գալը (մոտ 1 վայրկյան) և մարտկոցի` մինչև 15 ժամ աշխատանքի տևողությունը, որը հավանաբար ներառում է սպասման ռեժիմի աշխատանքը։
Vaio Duo 13–ները զինվում են մինչև Intel Core i7-4500U պրոցեսորներով, մինչև 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և մինչև 512 ԳԲ կուտակիչով։ Սարքի մանրածախ շուկա կհանվի 2013թ.–ի հունիսի սկզբին։ –0–