USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Sony PlayStation 4–ի վաճառքը մեկնարկել է Հյուսիսային Ամերիկայում

15.11.2013, 13:52
Ուրբաթ Sony ընկերությունը սկսում է PlayStation 4–ի վաճառքը Հյուսիսային Ամերիկայում, հավելվածի գինը 399 դոլար է, հայտնում է Digit.ru–ն։
Sony PlayStation 4–ի վաճառքը մեկնարկել է Հյուսիսային Ամերիկայում
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ Sony ընկերությունը սկսում է PlayStation 4–ի վաճառքը Հյուսիսային Ամերիկայում, հավելվածի գինը 399 դոլար է, հայտնում է Digit.ru–ն։

Sony Computer Entertainment Inc. ստորաբաժանումը 15 խաղ է ծանուցել, որոնք հասանելի կլինեն Blu-ray սկավառակների վրա PS 4–ի վաճառքների սկզբից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31–ը։ Դրանց թվում այնպիսի խաղային հիթեր են, ինչպիսին են Call of Duty: Ghosts, Battlefield 4–ը, Need for Speed: Rivals–ը, Assassins Creed: Black Flag–ը։ Նշվում է, որ դեռ մշակման մեջ են 180 անուն խաղեր PlayStation 4–ի համար, սպասում են նաև ճանաչված խաղերի մշակումներ, որոնք արդեն հասանելի են այլ պլատֆորմների համար, օրինակ` Diablo 3, The Divison, Dragon Age և ուրիշների վրա։

Playstation նոր սերնդի խաղային հավելվածն ունի ժամանակակից ութմիջուկանի «Jaguar» պրոցեսոր AMD–ից Radeon գրաֆիկական միջուկով, մոդիֆիկացված է Sony–ի պրոդուկտների կարիքները հաշվի առնելով։ Ունի 8 Գբայթ օպերատիվ հիշողություն և 500–Գբայթ կուտակիչ, ինչը համեմատելի է ժամանակակից ԱՀ–ների կոմպլեկտավորման հետ։ Կոմպլեկտում ներառված է Dualshock 4 անլար հսկիչ սարքը։ PlayStaytion 4–ն ունի օգտագործողների համար նախատեսված ցանցային ծառայություններ, մասնավորապես,  Twitch–ը, որը մեդիակոնտենտի հոսքային փոխանցում է իրականացնում։  

Վաճառքների սկիզբը Եվրոպայում, ինչպես նաև Ռուսաստանում և Լատինական Ամերիկայում ակնկալվում է նոյեմբերի 29–ին` 399 եվրոյով, 349 ֆունտով կամ 18 հազար ռուբլով։ -0-