Intel–ը ուսուցողական պլանշետներ կարտադրի
14.08.2013,
14:12
Intel ընկերությունը կրթական նպատակներով օգտագործելու համար նախատեսված մասնագիտացված պլանշետներ է ներկայացրել, որոնք հասանելի կլինեն Ռուսաստանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Digit.ru–ին։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Intel ընկերությունը կրթական նպատակներով օգտագործելու համար նախատեսված մասնագիտացված պլանշետներ է ներկայացրել, որոնք հասանելի կլինեն Ռուսաստանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Digit.ru–ին։
Intel Education պլանշետները ներկայացված են երկու տարբերակով, ասվում է ընկերության կայքում։ Սարքերը զինված են կրթական ԾԱ փաթեթով, որն իր մեջ ներառում է գիտական հետազոտությունների, տվյալների վերլուծության և նկարչության ծրագրեր։ Բացի այդ, լուծումներ են առաջարկվում դասախոսների ու ուսումնական հաստատությունների աշխատակիցների վարչական և կազմակերպչական աշխատանքի համար։ Վնասակար ծրագրերից պաշտպանվելու համար Intel Education պլանշետների վրա տեղադրված է 2010 թվականին Intel–ի կողմից ձեռք բերված McAfee ընկերության Mobile Security ծրագրային ապահովումը։
Intel–ի ռուսաստանյան ներկայացուցչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ սարքը Ռուսաստանում հասանելի կլինի առաջիկայում։ Սարքի գնի և տարածման եղանակների մասին տեղեկություն այս պահին չկա։
10–դյույմանոց էկրանով սարքն ունի 1280х800 թողունակության դիսփլեյ, զինված է Intel Atom Z2460 երկմիջուկային պրոցեսորով, Android 4.0 օպերացիոն համակարգով։ Դրա մարտկոցները բավարարում են ավելի քան 6.5 ժամ ավտոնոմ աշխատանքի։ Մոդելը կշռում է 680 գրամ։
7–դյույմանոց էկրանով տարբերակն ունի 1024х600 պիքսել թողունակություն, Intel Atom Z2420 մեկմիջուկանի պրոցեսոր, Android 4.1 օպերացիոն համակարգ, մարտկոցը նախատեսված է 8 ժամ ավտոնոմ աշխատանքի համար, քաշը կազմում է 350 գրամ։
Սարքի երկու տարբերակներն էլ ունեն դիմային և «թիկունքային» տեսախցիկներ, ներկառուցված միկրոֆոններ, սյունակներ և համալրված են գրիչներով։ Պլանշետների էկրանները պաշտպանված են հարվածներից և վնասվածքներից։ -0-