USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Nikon–ի 1 V3 ֆոտոխցիկը թույլ է տալիս 40 կադր նկարել մոտ մեկ վայրկյանի ընթացքում

14.03.2014, 11:58
Nikon ընկերությունը ռուսական շուկայում ներկայացրել է Nikon 1 V3 կոմպակտ ֆոտոխցիկը` նկարահանման բարձր արագության ռեժիմով, որը թույլ է տալիս RAW ֆորմատի մինչև 40 կադր նկարել մեկ վայրկյանից պակաս ժամանակում, հաղորդում է digit.ru–ն` հղում անելով ընկերության հաղորդագրությանը։
Nikon–ի 1 V3 ֆոտոխցիկը թույլ է տալիս 40 կադր նկարել մոտ մեկ վայրկյանի ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Nikon ընկերությունը ռուսական շուկայում ներկայացրել է Nikon 1 V3 կոմպակտ ֆոտոխցիկը` նկարահանման բարձր արագության ռեժիմով, որը թույլ է տալիս RAW ֆորմատի մինչև 40 կադր նկարել մեկ վայրկյանից պակաս ժամանակում, հաղորդում է digit.ru–ն` հղում անելով ընկերության հաղորդագրությանը։ 

Երկու պրոցեսորների օգտագործումը թույլ է տալիս հասնել նկարահանման բարձր արագության, պրոցեսորներից մեկը պատասխանատու է պատկերի տեսագրման, իսկ մյուսը` դրա մշակման համար։ Ֆոտոխցիկում օգտագործվում է նաև հիբրիդային ավտոֆոկուս` ֆոկուսավորման 171 կետով։ Անդադար լուսանկարման դեպքում ֆոտոխցիկը կարող է վայրկյանում 20 կադր նկարել։ Ֆոտոխցիկի հետ միասին Nikon ընկերությունը ներկայացրել է երկու օբյեկտիվ, որոնք 1 Nikkor սերիայից են։ 

Ինչպես հաղորդում է Digit.ru–ն, Nikon ընկերությունը 2013 թ.–ի արդյունքում առաջին տեղն է զբաղեցրել կոմպակտ ֆոտոտեխնիկայի շուկայում` 31 տոկոս մասնաբաժնով և զբաղեցրել է երկրորդ տեղը հայելային ֆոտոխցիկների հատվածում` 40 տոկոս մասնաբաժնով։–0–