USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ներկայացվել է աշխարհի ամենամեծ և ամենաթանկ 4K հեռուստացույցը

14.06.2017, 15:24
C Seed ավստրիական ընկերությունը ներկայացրել է  աշխարհի ամենամեծ և ամենաթանկ 4K հեռուստացույցը։
Ներկայացվել է աշխարհի ամենամեծ և ամենաթանկ 4K հեռուստացույցը

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. C Seed ավստրիական ընկերությունը ներկայացրել է  աշխարհի ամենամեծ և ամենաթանկ 4K հեռուստացույցը։ Այն ունի 262 դյույմ անկյունագիծ և համապատասխան գին։

C Seed 262–ն ունի 10 ներկառուցված 9.1 դինամիկներ ծավալուն ձայնով, ինչպես նաև 4K մեդիասերվեր, հեռակառավարման պաշտպանիչ առաջակալ, որը պաշտպանում է 6.5 մետր լայնության լուսադիոդային էկրանը, հայտնում է mail.ru–ն` հղում անելով the Verge–ին։

Հսկա հեռուստացույցը կարժենա 539 000 դոլար (30 723 000 ռուբլի`  57 փոխարժեքով), իսկ տեղադրումը կարժենա ևս 38 500 դոլար (2 194 500 ռուբլի)։ 

Արտադրող ընկերությունը ծանուցման մեջ առաջարկում է «վայելել դիտման տպավորությունները, որոնք մինչ օրս հասանելի չէին կինոթատրոնի սահմաններից դուրս»։ Ակնհայտ է, որ այդպիսի հեռուստացույց գնելուց առաջ պետք է մտածել կալվածք ունենալու մասին։

C Seed 262–ն արդեն հասանելի կլինի այս ամռանը։ -0-