USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

LG–ն նոր սարք է ներկայացրել. առաջին սմարթֆոնը` առանց կողային կոճակների

08.08.2013, 17:00
LG Electronics–ը ներկայացրել է նոր LG G2 սմարթֆոնը։ Նոր սարքի անվան մեջ բացակայում է Optimus բառը, քանի որ այն բացում է նոր G շարքը, որը բաղկացած կլինի պրեմիալ սարքերից, պատմել են ընկերությունում։
LG–ն նոր սարք է ներկայացրել. առաջին սմարթֆոնը` առանց կողային կոճակների
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  LG Electronics–ը ներկայացրել է նոր LG G2 սմարթֆոնը։ Նոր սարքի անվան մեջ բացակայում է Optimus բառը, քանի որ այն բացում է նոր G շարքը, որը բաղկացած կլինի պրեմիալ սարքերից, պատմել են ընկերությունում։

Նորույթի շնորհանդեսը կայացել է Նյու Յորքի միջոցառմանը, որին հրավիրվել են 30 տարբեր պետություններից հրավիրված հյուրեր, հաղորդում է cnews.ru–ն։

LG G2–ում  LG Electronics–ի դիզայներներն օգտագործողների հարցումների վրա հիմնված նոր գաղափար են իրագործել։ Ընկերությունում պնդում են, որ LG G2–ն առաջին սմարթֆոնն է, որտեղ վերևում և կողամասերում որևէ կոճակ չկա։ Բարձրության կարգավորման կոճակները սարքի հետնամասում են` խցիկի տակ։

LG–ի հետազոտության համաձայն, սմարթֆոնների չափերի մեծացման հետ կողային հաստվածների ու վերևի հատվածի ստեղներից օգտվելը պակաս հարմար է դառնում, և հաճախ կողային ստեղնին հասնելու ժամանակ սարքն ընկնում է ձեռքից։

Հետևի կոճակների դիրքը լավացնում է էրգոնոմիկան, քանի որ օգտագործողը հեշտությամբ հասնում է դրան սարքը բնական կերպով բռնելու ժամանակ։ Կոճակները հետին մասում դասավորելով` մշակողները տեսան, որ օգտագործողներն ավելի քիչ են ձեռքից գցում սարքը և ընդհանուր առմամբ ավելի դյուրին է դրանից օգտվել։

Բարձրության կոճակները, որն LG–ն դրել է հետին մասում, երկու դեր են կատարում` դրանց երկար պահելը բացում է խցիկի ներդիրը կամ QuickMemo գրառումների համար։

Բարձրության կոճակների միջև սնուցման կոճակն է։ Սակայն եթե LG G2–ն, օրինակ, դրված է սեղանին էկրանով դեպի վերև, ապա այն կարելի է «արթնացնել»` երկու անգամ հպվելով էկրանին։

LG G2–ն զինված է 1920 x 1080 պիքսելանոց IPS-մատրիցայի ՀԿ 5.2–դյույմանոց էկրանով։ Էկրանի և կողային հատվածի միջև մինչև 2.65 մմ տարածության փոքրացման շնորհիվ` էկրանը զբաղեցնում է դիմերեսի մեծ մասը` մոտ 80 տոկոսը։ -0-