USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

LG–ն «անկոճակ» դիզայնով պլանշետ է ներկայացրել

02.09.2013, 16:55
LG Electronics–ը ներկայացրել է LG G Pad 8.3 պլանշետը` համալրելով G Series շարքը, գրում է cnews.ru–ն։
LG–ն «անկոճակ» դիզայնով պլանշետ է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  LG Electronics–ը ներկայացրել է LG G Pad 8.3 պլանշետը` համալրելով G Series շարքը, գրում է cnews.ru–ն։

G Pad 8.3 պլանշետում արտադրողը կրկնում է վերջերս ներկայացրած LG G2 սմարթֆոնի դիզայնի կոնցեպցիան, որը բացել էր G Series շարքը։

Էկրանի չափը կազմում է 8.3 դյույմ, ունի 1920 x 1200 պիքսել թողունակություն (273 ppi)։ Պլանշետի գաբարիտները կազմում են 216,8 x 126,5 x 8,3 մմ, քաշը` 338 գրամ։ Արտադրողը պնդում է, որ սարքից հարմար է օգտվել` բռնելով այն մի ձեռքով։

Պլանշետն ունի Qualcomm Snapdragon 600 չորսմիջուկանի պրոցեսոր` 1.7 ԳՀց հաճախականությամբ, 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 16 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, 4600 մԱչ տարողունակության մարտկոցով, 5 ՄՊ հիմնական և 1.3 ՄՊ դիմային խցիկներով։ Պլանշետն աշխատում է Android 4.2.2 օպերացիոն համակարգով։ Հիշողության քարտերի առկայություն չի նշվում։

G Pad 8.3–ը զինված է մի շարք ֆիրմային ծրագրային ֆունկցիաներով։ Այսպես, սարքի «արթնանալն» ու «քնելը» կատարվում է էկրանի կրկնակի հպումով, ինչը վերցվել է LG G2–ից։

Qpair ներդիրը թույլ է տալիս միացնել պլանշետը սմարթֆոնի հետ սարքի վրա մուտքային զաների և ստացված հաղորդագրությունների մասին տեղեկությունը պատկերելու համար` պլանշետի վրա պատասխանելու համար (տարբեր արտադրողների Android-սմարթֆոնների համար)։

Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում LG G Pad 8.3–ը վաճառքի կդրվի 2013 թվականի չորրորդ եռամսյակում։ Նորույթը հասանելի կլինի սպիտակ և սև կատարմամբ։

Պլանշետի գինը դեռ չի նշվում։ -0-