USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Մոսկվայի զբոսայգիներում բջջային սարքավորումների վերալիցքավորման համար նախատեսված կետեր կտեղադրվեն

23.09.2013, 14:16
Մոսկվայի զբոսայգիներում բջջային հեռախոսների, նոութբուքերի և այլ սարքավորումների վերալիցքավորման համար նախատեսված կետեր կտեղադրվեն։ Առաջին փորձնական կետն արդեն տեղադրվել է «Սոկոլնիկիում»։
Մոսկվայի զբոսայգիներում բջջային սարքավորումների վերալիցքավորման համար նախատեսված կետեր կտեղադրվեն

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի զբոսայգիներում բջջային հեռախոսների, նոութբուքերի և այլ սարքավորումների վերալիցքավորման համար նախատեսված կետեր կտեղադրվեն։ Առաջին փորձնական կետն արդեն տեղադրվել է «Սոկոլնիկիում»։

Ինչպես «Իզվեստիա» թերթին պատմել է զբոսայգու տնօրեն Անդրեյ Լապշինը, մինչև ձմեռ այգում կտեղադրվի 50 սյուն, ամեն մեկում երկու լիցքավորման կետ։ Հաջորդ ամառ նման սյուներ կարող են հայտնվել Բաբուշկինսկի և Տագանսկի այգիներում, ինչպես նաև «Հյուսիսային Տուշինոյի» և «Կուզմինկիի» տարածքում, գրում է  tasstelecom.ru–ն։

«Լիցքավորման կետերով սյունները կտեղադրվեն այգու տաղավարներում», – պարզաբանել է Լապշինը։ «Մեկ սյան վրա տեղադրված է 220 Վտ հզորությամբ երկու վարդակ, այդ պատճառով էլեկտրաէներգիան կբավականացնի բոլոր ցանկացողներին»։

Լապշինը նաև նշել է, որ սկզբից նախատեսվում էր «բջջային լիցքավորումները» տեղադրել սեփական միջոցներով, սակայն արդեն շահագրգիռ հովանավոր է հայտնվել, որի հետ «այժմ բանակցություններ են ընթանում»։–0–