Microsoft Office–ն ամբողջովին անվճար է դարձել iPhone–ի, iPad–ի և Android–ի համար
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Microsoft–ն ունիվերսալ Microsoft Word, Excel և PowerPoint բջջային հավելվածներ է թողարկել iPad–ի և iPhone–ի համար և դրանցից լիովին օգտվելու անվճար հասանելիություն է տրամադրել, հաղորդում է Cnews.ru–ն։
Մինչ օրս iPhone–ի տերերին հասանելի էր Office Mobile հավելվածը, որի օգնությամբ նրանք կարող էին սմարթֆոնի ամպից Office ֆայլերի հասանելիություն ստանալ և խմբագրել դրանք։ Բայց դրա համար նրանց պետք է ունենային Office 365 ակտիվ վճարովի բաժանորդագրություն։
iPad–ի տերերի համար հասանելի էին Microsoft Word, Excel и PowerPoint հավելվածները։ Microsoft–ը թողարկել է դրանք 2014 թվականի մարտին։ Ֆայլեր դիտելու հնարավորությունը բացվել էր անվճար, բայց խմբագրման համար նույնպես պահանջվում էր Office 365 բաժանորդագրման առկայություն։
Այժմ հավելվածների բոլոր գործառույթներն անվճար են, իսկ iPhone–ի համար Office Mobile–ը փոխարինվել է Microsoft Word, Excel և PowerPoint ունիվերսալ հավելվածներով։ Դրանք հարմարեցված են iPad–ի և iPhone–ի էկրանների համար։