USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Microsoft–ը ներկայացրել է Microsoft Band ձեռքի ժամացույցը

30.10.2014, 17:24
Microsoft կորպորացիան ներկայացրել է  Microsoft Band ձեռքի ժամացույցը, որը ցույց են տալիս տիրոջ կենսագործունեության ընդհանուր ցուցանիշները, հաղորդում է Փրայմը` հղում անելով ընկերության պաշտոնական բլոգին։
Microsoft–ը ներկայացրել է Microsoft Band ձեռքի ժամացույցը
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Microsoft կորպորացիան ներկայացրել է  Microsoft Band ձեռքի ժամացույցը, որը ցույց են տալիս տիրոջ կենսագործունեության ընդհանուր ցուցանիշները, հաղորդում է Փրայմը` հղում անելով ընկերության պաշտոնական բլոգին։

Սարքը կարող է երկու օր աշխատել առանց լիցքավորման (մարտկոցի տարողունակությունը` 200 մԱժ) և ունի տասը ցուցիչ, որոնք գրանցում են սրտի աշխատանքի հաճախականությունը, այրած կալորիաների քանակը, ինչպես նաև` սթրեսի մակարդակը։ Բացի այդ, սարքը կարողանում է պարզել արևի ճառագայթների ազդեցությունը տիրոջ օրգանիզմի վրա։

Ավելի վաղ նման սարքեր էին ներկայացրել Microsoft – ի հիմնական մրցակիցները` Apple–ը, Samsung–ը և Google–ը։ Այնուամենայնիվ, Microsoft–ի սարքը տարբերվում է նրանով, որ այն կաշխատի բոլոր հիմնական օպերացիոն համակարգերով, ինչպես նաև ունի սոցցանցերին, օրինակ, Facebook–ին և Twitter–ին միանալու հնարավորություն։

Նորույթի արժեքը 199 դոլար է։

Դրան զուգահեռ կորպորացիան ներկայացրել է Microsoft Health առողջության մասին տվյալներ հավաքելու հարթակ։ Այն իրենից ներկայացնում է առողջական վիճակի մասին տեղեկություն հավաքելու և տարբեր սարքերի միջև, այդ թվում` Microsoft Band ժամացույցում այդ տվյալները փոխանակելու ամպային ծառայություն։ Նմանատիպ ամպային հարթակներ արդեն գոյություն ունեն` Apple Healthkit, Google Fit և Samsung SAMI։

Microsoft կորպորացիան աշխարհում ծրագրային ապահովման խոշորագույն մշակող է։ Ընկերության պրոդուկտների պորտֆելն ընդգրկում է Windows ընտանիքի ՕՀ–ներ, Microsoft Office ընտանիքի փաստաթղթերի հետ աշխատանքի ծրագրեր, Skype ծրագիրը, Bing որոնողական համակարգը, ինչպես նաև Xbox խաղային հավելվածները։ Ընկերության կապիտալացումը կազմել է 384.2 մլրդ դոլար։ Ընկերության բաժնետոմսերն առուվաճառքի են դրվում NASDAQ բորսայում։ -0-