Մեծ Բրիտանիայում բոլոր տնային շներն այսուհետ միկրոչիպեր կունենան
06.02.2013,
16:40
Միացյալ Թագավորության բոլոր տնային շների մարմիններում միկրոչիպեր կտեղադրվեն, որոնք տվյալներ կպարունակեն կենդանու և նրա տիրոջ մասին։ Երկրում թափառող կենդանիների թվի նվազմանն ուղղված օրենսդրական լրացումների համապատասխան փաթեթի ընդունման մասին այսօր հայտարարել են բրիտանական իշխանությունները, գրում է tasstelecom.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Միացյալ Թագավորության բոլոր տնային շների մարմիններում միկրոչիպեր կտեղադրվեն, որոնք տվյալներ կպարունակեն կենդանու և նրա տիրոջ մասին։ Երկրում թափառող կենդանիների թվի նվազմանն ուղղված օրենսդրական լրացումների համապատասխան փաթեթի ընդունման մասին այսօր հայտարարել են բրիտանական իշխանությունները, գրում է tasstelecom.ru–ն։
Չիպը ոլոռից էլ փոքր է լինելու։ Եթե շունը մոլորվի, ապա նրա վրա տեղադրված չիպի տեղեկությունը կօգնի արագ գտնել նրան և վերադարձնել շանը տիրոջը։ Այդ փոքրիկ սարքը շան մաշկի տակ թիակների միջև տեղադրելու վիրահատությունն անասնաբուժական կլինիկային կարժենա 20–ից 30 ֆունտ ստերլինգ /32-48 դոլար/։ Թագավորության մի քանի բարեգործական կազմակերպություններ արդեն հայտարարել են այն մասին, որ պատրաստ են սեփականատերերին անվճար միկրոչիպեր տրամադրել։
Մեծ Բրիտանիայի այն բնակիչները, ովքեր մինչև 2016 թվականի ապրիլը չեն հասցնի «չիպավորել» իրենց շներին, ոստիկանության կողմից կտուգանվեն 500 ֆունտի չափով /810 դոլար/։
Պաշտոնական տվյալներով, Մեծ Բրիտանիայում անտուն շների թիվը տարեկան ավելանում է 100 հազարով այն պատճառով, որ տերերը կորցնում կամ դիտավորությամբ դուրս են հանում կենդանիներին։ Միաժամանակ, շների կացարանները պետության և ոչ կառավարական կազմակերպությունների համար տարեկան արժեն մոտ 57 մլն ֆունտ /92 մլն դոլար/։
Բրիտանական իշխանությունները հույս ունեն, որ օրենսդրական նոր քայլը թույլ կտա նաև նվազեցնել ինչպես թափառող, այնպես էլ տնային շների հարձակումները մարդկանց վրա։ Կառավարական աղբյուրների տվյալներով, 2005 թվականից թագավորությունում այդպիսի հարձակումների արդյունքում զոհվել է ութ երեխա և վեց մեծահասակ։ Հատկապես հաճախ են Մեծ Բրիտանիայում շները հարձակվում փոստատարների վրա` վերջին 12 ամիսներին հարձակման է ենթարկվել ավելի քան 3 հազար փոստատար։ -0-