USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ԼՂՀ նախագահը Հայաստանի ՀՌԱՀ նախագահի հետ քննարկել է ԼՂՀ-ում հեռուստառադիոհեռարձակման ոլորտի զարգացման հարցեր

14.12.2012, 14:52
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգորի Ամալյանին, ՀԱՂՈՐԴՈՒՄ Է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
ԼՂՀ նախագահը Հայաստանի ՀՌԱՀ նախագահի հետ քննարկել է ԼՂՀ-ում հեռուստառադիոհեռարձակման ոլորտի զարգացման հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգորի Ամալյանին, ՀԱՂՈՐԴՈՒՄ Է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպմանը քննարկվել են մեր հանրապետությունում հեռուստառադիոհաղորդակցության ոլորտի զարգացմանը, ինչպես նաեւ այդ բնագավառում երկու հայկական պետությունների կարգավորիչ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը:--0--