USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Samsung-ը կթողարկի Galaxy S8-ի փոքրացված տարբերակը

04.07.2017, 15:18
Samsung ընկերությունը թողարկման է պատրաստում իր ֆլագմանյան սմարթֆոնի փոքրացված տարբերակը։
Samsung-ը կթողարկի Galaxy S8-ի փոքրացված տարբերակը
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Samsung ընկերությունը թողարկման է պատրաստում իր ֆլագմանյան սմարթֆոնի փոքրացված տարբերակը, այդ մասին գրում է Ferra.ru-ն` հղում կատարելով չինական IThome.com կայքին:

Նախնական տվյալներով, փոքր ֆլագմանը կստանա առավել փոքր կորպուս, որոշ փոփոխություններ կլինեն օպերատիվ ապահովման մեջ: Galaxy S8 mini-ի անկյունագիծը կկազմի 5,3 դյույմ` զբաղեցնելով ողջ դիմային տարածությունը:

Բարակ շրջանակի և կողմերի 18.5:9 հարաբերակցության շնորհիվ ֆլագմանյան սմարթֆոնները մոտ կլինեն 4,7 դյույմանոց անկյունագծով մոդելի չափերին:

Աղբյուրի հաղորդմամբ` մինի –ֆլագմանները կժառանգեն նաև աչքի ծիածանաթաղանթի սքանավորումը, իսկ Galaxy S8 mini –ի ապարատային միջուկը փոքր-ինչ համեստ կլինի: Դրա հիմքում անցած տարվա Qualcomm Snapdragon 821-ն է` առավել թարմ 835-ի փոխարեն, ինչպես նաև 4 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներկառուցված հիշողությունները:

Samsung Galaxy S8 mini-ի դեբյուտը պետք է կայանա մոտ ապագայում Հարավային Կորեայում: -0-