USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Կաթոլիկների կողմից նշվող Սուրբ ծննդի օրը ողջ աշխարհում 17.4 մլն սմարթֆոն և պլանշետ են ակտիվացրել

28.12.2012, 13:00
iOS և Android պլատֆորմներով ավելի քան 17.4 միլիոն սմարթֆոն և պլանշետ են ակտիվացրել ամբողջ աշխարհում դեկտեմբերի 25–ին` կաթոլիկ Սուրբ ծննդի օրը, ինչը մեկ օրվա հաշվարկով ակտիվացումների թվով բացարձակ ռեկորդ է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով  Flurry վերլուծական ֆիրմային։
Կաթոլիկների կողմից նշվող Սուրբ ծննդի օրը ողջ աշխարհում 17.4 մլն սմարթֆոն և պլանշետ են ակտիվացրել
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտմեբերի. /ԱՌԿԱ/. iOS և Android պլատֆորմներով ավելի քան 17.4 միլիոն սմարթֆոն և պլանշետ են ակտիվացրել ամբողջ աշխարհում դեկտեմբերի 25–ին` կաթոլիկ Սուրբ ծննդի օրը, ինչը մեկ օրվա հաշվարկով ակտիվացումների թվով բացարձակ ռեկորդ է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով  Flurry վերլուծական ֆիրմային։

Վերլուծաբանների տվյալներով, դեկտեմբերի 1-20–ն ընկած ժամանակահատվածում գլոբալ մասշտաբով ակտիվացվել է միջինը 4 մլն սմարթֆոն և պլանշետ մեկ օրում։ Սակայն դեկտեմբերի 25–ին այդ թիվն աճել է գրեթե քառակի` մինչև 17.4 մլն սարք։

Այս օրը ռեկորդային է դարձել սմարթֆոնների և պլանշետների ակտիվացման թվով, Flurry–ի տվյալներով, նախորդ ռեկորդը սահմանվել է 2011 թվականի դեկտեմբերի 25–ին, երբ օգտագործողներն ակտիվացրել էին շուրջ 6.8 միլիոն նոր սմարթֆոն և պլանշետ։ -0