Cisco ամերիկյան ընկերությունը 2,7 մլրդ դոլար է ծախսել կիբերանվտանգության նպատակով
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ցանցային սարքավորման խոշորագույն արտադրող ամերիկյան Cisco Systems–ը 2,7 մլրդ դոլարի դիմաց գնում է Sourcefire ընկերությունը, որը զբաղվում է կիբերանվտանգությամբ։ Cisco–ն Sourcefire –ի յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց դրամական միջոցներով 0,76 դոլար կվճարի։
Cisco–ի առաջարկը հուլիսի 22–ին առուվաճառքի ավարտին Sourcefire բաժնետոմսի գնի նկատմամբ 29 տոկոս պարգևադրամ է, ասվում է ամերիկյան ցանցային հսկայի հաղորդագրության մեջ, հաղորդում է rbc.ru–ն։
Գործարքն արդեն հաստատված է Cisco և Sourcefire տնօրենների խորհուրդների կողմից, այն պետք է ավարտվի 2013թ.–ի երկրորդ կեսին։ Ցանցային սարքավորման արտադրողը նշել է, որ գործարքն աննշան ազդեցություն կունենա Cisco–ի ցուցանիշների վրա և կարտացոլվի 2014թ.–ի հաշվետվության մեջ։
Cisco–ի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Չեմբերսը ներդրումներ ուղարկում է տվյալների փոխանցման ցանցին, ինչը կապված է բարձր տեխնոլոգիական շուկայի վերջին միտումների հետ։ Առավել շատ հաճախորդներ են օգտագործում պլանշետներ և սմարթֆոններ համացանցում կոնտենտի որոնման և տեսանյութեր դիտելու համար։ Sourcefire գնումը Cisco–ին թույլ կտա ապահովել ռեսուրսների օգտագործման անվտանգությունը, նվազեցնել ցանցահենների գրոհները համակարգի ներմուծման դեպքում, որը թույլ է տալիս բացահայտել և վերացնել անցանկալի ներկառույցները։
2012թ.–ի նոյեմբերին տեղեկացվում էր, որ Cisco–ն նախատեսում է 1,2 մլրդ դոլարի դիմաց ձեռք բերել Meraki մասնավոր ընկերությունը, որը զբաղվում է «ամպային» ցանցերով։ Գործարքը նախատեսվում էր ավարտել 2013 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում։
Cisco Systems–ն ցանցային սարքավորման աշխարհի խոշորագույն արտադրողն է, որը նախատեսված է ջնջված հասանելիության ցանցերի սպասարկման, անվտանգության ծառայությունների, տվյալների պահպանման ցանցերի, ինչպես նաև IР հաղորդակցությունների առևտրային շուկայի և կորպորատիվ շուկայի կարիքների համար։ Ընկերությունը հիմնադրվել է 1984թ.–ին։ Ներկա պահին այնտեղ աշխատում է 63 հազար մարդ։ –0–