USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

iPhone 6–ը կարող է 5.5 դյույմանոց էկրան ունենալ. վերլուծաբաններ

15.01.2014, 19:39
Apple ընկերությունը 2014 թվականին նախատեսում է iPhone 6–ի երկու մոդել ներկայացնել, որոնք 5,5 և 4,7 դյույմ անկյունագիծ կունենան, ընկերությունը կներկայացնի նաև iWatch «խելացի ժամացույցը»` AMOLED էկրանով, գրում է digit.ru–ն` հղում անելով DisplaySearch ընկերության վերլուծական հետազոտությանը։
iPhone 6–ը կարող է 5.5 դյույմանոց էկրան ունենալ. վերլուծաբաններ
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./ԱՌԿԱ/. Apple ընկերությունը 2014 թվականին նախատեսում է iPhone 6–ի երկու մոդել ներկայացնել, որոնք 5,5 և 4,7 դյույմ անկյունագիծ կունենան, ընկերությունը կներկայացնի նաև iWatch «խելացի ժամացույցը»` AMOLED էկրանով, գրում է digit.ru–ն` հղում անելով DisplaySearch ընկերության վերլուծական հետազոտությանը։

Ընկերության տվյալներով` iPhone 6 սմարթֆոնը կարող է ներկայացվել երկու տարբերակով։ Մեծ մոդելը կունենա 5.5 դյույմանոց էկրան` Full HD հնարավորությամբ, 401 ppi պիքսելների խտությամբ, 1920×1080 թողունակությամբ, իսկ ավելի փոքր տարբերակը կունենա 4.7 դյույմանոց էկրան, որի թողունակությունը կկազմի 1600×900 կետ, իսկ խտությունը` 386 ppi։ DisplaySearch –ի վերլուծաբանների կարծիքով` երկու սարքերի էկրաններն էլ կպատրաստվեն LTPS LCD տեխնոլոգիայով, որն այսօր կիրառվում է iPhone 5S–ի արտադրության դեպքում։-0-