USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

iPhone 6 Plus–ը վառվել է լիցքավորման ժամանակ

10.10.2016, 13:56
ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո շրջանի բնակչուհի Իվետ Էստրադան հայտարարել է, որ իր iPhone 6 Plus–ը վառվել է լիցքավորման ժամանակ։
iPhone 6 Plus–ը վառվել է լիցքավորման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո շրջանի բնակչուհի Իվետ Էստրադան հայտարարել է, որ իր iPhone 6 Plus–ը վառվել է լիցքավորման ժամանակ։

Hi-tech.mail.ru կայքի հաղորդմամբ, աղջիկը պատմել է, որ Apple–ի սմարթֆոնը գնել է երեք ամիս առաջ։ Նա գիշերը հեռախոսը միացրել է լիցքավորման։ Հանկարծ iPhone–ը, որը դրված է եղել մահճակալի կողքին գտնվող սեղանի վրա, սկսել է թշշալ։ Այնուհետև լսվել է ուժեղ թրխկոց, իսկ հետո հեռախոսը բռնկվել է։

Իվետայի ամուսինը ջուր է լցրել սմարթֆոնի վրա և զանգահարել 911։ Միջադեպի պատճառով վնասվել են ոչ միայն սմարթֆոնն ու սեղանը, այլ նաև մի զույգ ակնոցներ և Apple Watch–ի երկու տակդիր։

Կինը շատ է վախեցել, քանի որ պատկերացրել է, որ այս իրերի փոխարեն կարող էր վնասվել իր դեմքը։  Նա շատ է ափսոսում, որ միջադեպի հետևանքով կորել են երեխաների լուսանկարները, որոնք պահպանված են եղել սմարթֆոնի հիշողության մեջ։

Apple ընկերությունն արդեն տեղյակ է միջադեպի մասին։ Արտադրողները խոստացել են փոխարինել սմարթֆոնն ու ժամացույցի տակդիրները։

Սակայն ընկերությունը կնոջը չի տրամադրի iPhone 7։ Apple–ից նշել են, որ դրա համար Էստրադան պետք է վճարի։

Ավելի վաղ նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել ամերիկացի ուսանող Դարին Հլավաթիի հետ։ Նրա iPhone 6 Plus–ը վառվել էր Հլավաթիի տաբատի գրպանում։ –0–