iPhone 5 սմարթֆոնը Ռուսաստանում էժանացել է 2-3 հազ. ռուբլիով
29.04.2013,
20:45
Ռուսական մի քանի մանրածախ ցանցերում Apple iPhone 5 սմարթֆոնի գները կտրուկ նվազել են` միջինը 10 տոկոսով, հաղորդում է Digit.ru–ն` ներկայացնելով ռիթեյլերների կայքերի տվյալները։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսական մի քանի մանրածախ ցանցերում Apple iPhone 5 սմարթֆոնի գները կտրուկ նվազել են` միջինը 10 տոկոսով, հաղորդում է Digit.ru–ն` ներկայացնելով ռիթեյլերների կայքերի տվյալները։
Այսպես, Մոսկվայի խանութներում 16 Գբ հիշողությամբ սարքի DNS տարբերակն արժե 24.99 հազար ռուբլի` վերջին 27 հազարի փոխարեն, 32 Գբ հիշողության մոդելը` 29.99 հազար ռուբլի 32.5 հազարի փոխարեն, իսկ 64 Գբ հիշողության մոդելը` 34.99 հազար ռուբլի 37 հազարի փոխարեն։ Մոտավորապես նույնքան էլ գները նվազեցրել է «Էլդորադո» ընկերությունը, իսկ «Սվյազնոյում» 16 Գբ հիշողությամբ մոդելը նույնպես էժանացել է 3 հազար ռուբլիով` մինչև 27 հազար ռուբլի։
iPhone 5–ի գների նվազումը կարող է կապված լինել ռուսական մանրածախ շուկայում հզոր մրցակիցների` Samsung Galaxy S4 և HTC One–ի հայտնվելու հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ -0-