Microsoft–ն անսովոր տեսք ունեցող մկնիկ ու ստեղնաշար է ներկայացրել
14.08.2013,
15:17
Microsoft ընկերությունը ներկայացրել է Sculpt Ergonomic Desktop սարքերի նոր հավաքածուն, որը բաղկացած է ստեղնաշարից, մկնիկից և թվատախտակից, գրում է digit.ru –ն` հղում անելով Microsoft–ի պաշտոնական կայքին։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Microsoft ընկերությունը ներկայացրել է Sculpt Ergonomic Desktop սարքերի նոր հավաքածուն, որը բաղկացած է ստեղնաշարից, մկնիկից և թվատախտակից, գրում է digit.ru –ն` հղում անելով Microsoft–ի պաշտոնական կայքին։
Sculpt Ergonomic Desktop–ի գլխավոր առանձնահատկություններն են պարզությունն ու հարմարավետությունը։ Արտադրողը պնդում է, որ ստեղնաշարի անսովոր ձևը մշակվել է` հաշվի առնելով մարդու անատոմիական առանձնահատկությունները։ Ստեղների տառային հատվածը համալրված է ֆունկցիոնալ կոճակներով` Windows–ի հավելվածների և ֆունկցիաների արագ հասանելիության համար։ Թվային ստեղնաշարն առանձին հատվածում է, որը կարելի է վերցնել սեղանից, եթե դրա անհրաժեշտությունը չկա։
Մկնիկը նույնպես մշակված է ընդգծված էրգոնոմիկայով։ Այն ավելի բարձր է, քան սովորաբար, արտադրողի հաղորդմամբ, դա արված է նրա համար, որ նվազեցվի դաստակի շփումը սեղանի մակերևույթի հետ և կանխվի թունելային ախտանիշի զարգացումը։ Մկնիկն ունի Windows 8 մեկնարկային էկրանի արագ հասանելիության կոճակ։
Sculpt Ergonomic Desktop կոմպլեկտը համատեղելի է Windows–ի ցանկացած տարբերակների, ինչպես նաև Mac OS–ի հետ աշխատելու համար։
Sculpt Ergonomic Desktop–ը վաճառքում կլինի օգոստոսին, ասվում է Windows Experience բլոգում, ստեղնաշարն ու մկնիկը հնարավոր կլինի գնել նաև առանձին–առանձին։ --0-